Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի #համայնքների կարողությունների հզորացմանը. այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական #տեխնիկա։
Կապանը, մասնավորապես, ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |