
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը և հավանություն տվել մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ՝ կկանոնակարգվի «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը: