Արմինֆո. Մենք կանենք հնարավորն ու անհնարինը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում հեռահաղորդակցության զարգացման համար։ Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է TEAM Telecom ընկերության համահիմնադիր, Telecom Armenia (նախկինում VEON Armenia) ընկերության սեփականատերերից Ալեքսանդր Եսայանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը ոչ միայն ռոումինգի չեղարկման, այլ նաև Արցախի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների և կապի որակի բարձրացման մասին է։ <Կարևոր չէ ՝ դա կլինի մասնագիտական աջակցություն, թե տեխնիկական ։ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք ներդնել մեր բոլոր հնարավորություններն այդ ուղղությամբ>, - ընդգծել է նա ։
Հայկ Եսայանն իր հերթին հիշեցրել է, որ Արցախում ռոումինգի ծառայություններն այսօր ամբողջությամբ չեղյալ են հայտարարվել, իսկ մեկ տարվա ընթացքում քաղաքացիներն անվճար օգտվում են հեռահաղորդակցական ծառայություններից: <Վստահ եմ, որ եթե նման մոտեցումը պահպանվի, մենք կգտնենք ոսկե միջինը, որպեսզի մեր բաժանորդները առավելագույնս հարմար կերպով զանգեն Ղարաբաղ։ Այս հարցը դեռ վերջնականապես լուծված չէ>, - նշել է նա ։
Նշենք, որ աշխատանքային օրակարգի շրջանակում Արցախի նախագահն ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։
<Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի>,- նշել է Արայիկ Հարությունյանը։