Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020 15:06
Ալինա Հովհաննիսյան

ԵԱՏՄ-ն մտադիր է հասարակ արդյունաբերական կոոպերացիայից անցում կատարել նախագծային ինտեգրման փուլի

ԵԱՏՄ-ն մտադիր է հասարակ արդյունաբերական կոոպերացիայից անցում կատարել նախագծային ինտեգրման փուլի

Արմինֆո. Կոոպերացիայի զարգացման և ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքների խորացման համար Եվրասիական տնտեսական միությունում ձևավորվել է ինդուստրացման քարտեզ: Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Իյա Մալկինան։

 

Նա պարզաբանել է, որ այդ քարտեզն իրենից ներկայացնում է Միության բոլոր երկրների մակարդակով ներմուծման փոխարինման բիզնեսի աշխատանքի բազա, եւ ուղղված է ներմուծումից կախյալ անկախ տեխնոլոգիական ուղղություններին եւ արտադրողների ներմուծմանը փոխարինող ներուժին, ինչպես նաեւ այն հատվածներին, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հնարավոր կոոպերացիայի համար: <Միության ինդուստրացման քարտեզի շրջանակներում ձևավորվել է 170 խոշոր նախագծ։ Մենք ենթադրում ենք, որ ներդրումների ընդհանուր գումարը կարող է կազմել 194 մլրդ դոլար և կընդգրկի գրեթե 21 ոլորտ>, - ասել է Մալկինան ։

 

ԵՏՀ օգնականը նշել է, որ սկզբունքորեն կարևոր է միության ինտեգրման անցումը պարզ արդյունաբերական կոոպերացիայից դեպի նախագծային ինտեգրման փուլ: <Շեշտը դրվում է ներդրումային համագործակցության նկատմամբ առաջնահերթ ուշադրության եւ տնտեսության իրական հատվածներում փոխլրացնող մասնագիտացումների վրա>, - ընդգծել է նա: