Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020 20:25
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանի իշխանությունները պետք է ներդրումներ ներգրավեն Road Show-ի անցկացման միջոցով

Փորձագետ. Հայաստանի իշխանությունները պետք է ներդրումներ ներգրավեն Road Show-ի անցկացման միջոցով

Արմինֆո. Մեր պետությունը վարկառու է, վերջին 8 տարիների ընթացքում տնտեսությունն աճել է առևտրային բանկերի վարկերի հաշվին։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած zoom-կոնֆերանսի ժամանակ հաղորդել է բանկային կառավարման դպրոցի տնօրեն Աշոտ Օսիպյանը։

 

"Ներդրումների համար պետք է պայքարել։ Մենք պետք է ամեն ինչ անենք ներդրումային աճ ապահովող երկիր դառնալու համար ։ Մենք պետք է խթանենք ներդրումները, բայց ոչ թե կարգախոսներով, այլ մշակենք մի քանի գերակա ծրագրեր, որոնք ներդրողներին ներկայացնենք Road Show-ի շրջանակներում", - ասել է նա, նշելով, որ դա չափազանց կարևոր է տնտեսության համար։

 

Որպես Road Show կազմակերպման համար  առաջնային ճյուղեր տնտեսագետը նշել է հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտները, վերամշակող գործարանների շինարարական նախագծերը,  որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ, եւ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ): Նա նշել է, որ դրա համար պետական մարմինը, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է "ձեռքը վերցնի" մասնավոր հատվածը եւ ցույց տա ճանապարհ։ "Հենց այնպես Հայաստան փող չի գա։ Պետք է պայքարել և պիլոտային ծրագրեր անել", - ընդգծել է նա։

 

Նա նաեւ նշել է, որ բանկային համակարգի ուժեղացման անհրաժեշտություն կա, մասնավորապես, բանկային գաղտնիքի մասին օրենքի վերանայման միջոցով, ինչը թույլ կտա ավելի շատ ներդրումներ, ավանդներ եւ վարկեր ներգրավել:

 

Նա նշել է, որ այսօր պետությունում բացասական սպասումներ են ձևավորվել տնտեսական զարգացման տեսանկյունից, որոնք, ըստ նրա, պետք է չեզոքացնել: Մասնավորապես, այս համատեքստում Օսիպյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել երկու դոկտրին՝ քաղաքական և տնտեսական, որպեսզի լինի ըմբռնում, թե ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը և որ ուղղությամբ է մտադիր շարժվել, ինչը չափազանց կարևոր է ներդրողների համար։