Երեթշաբթի, 22 Դեկտեմբերի 2020 13:23
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ Չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները

Նախարար․ Չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները

Արմինֆո. Այսօր Հայաստանում նշվում է էներգետիկի օրը։

 

Իր ողջույնի խոսքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է․  <Հարգելի էներգետիկներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։

 

Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, իսկ մյուսները շարունակեցին աշխատանքը թիկունքում, այդ թվում՝ նյութական աջակցություն ցուցաբերելով սահմանին գտնվող իրենց ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև համակարգի ընկերություններին տրամադրած ֆինանսական, տեխնիկական և նյութական օժանդակության համար։

 

Հարգելի գործընկերներ, չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են այն մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները, որոնք նախանշված էին ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), իրականացվել են ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման աշխատանքեր, շարունակվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման, Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան- էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղված աշխատանքները, իրականացման փուլում են վերականգնվող էներգետիկայի բնագավառի զարգացման ուղղված նախագծերը, այդ թվում՝ Մասրիկ-1 և Այգ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբալոկի կառուցման աշխատանքները։

 

Առաջիկայում ևս շարունակվելու է ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։ Շարունակեք ամուր կանգնած մնալ ձեր «դիրքերում» և ապահովել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռբերումներ և քաջառողջություն>։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000