Հինգշաբթի, 14 Հունվարի 2021 18:07
Կարինա Մելիքյան

Դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը 2020թ. դեկտեմբերին կազմել է 8,5 տոկոս՝ 3.7 տոկոս գնաճի պայմաններում  

Դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը 2020թ. դեկտեմբերին կազմել է 8,5 տոկոս՝ 3.7 տոկոս գնաճի պայմաններում   

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2020թ. հունվար-դեկտեմբերին  3,7% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 8,5% արժեզրկմամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում սպառողական շուկայում գնաճը կազմել է ընդամենը 0,7%' դոլարի նկատմամբ դրամի 1,3% արժևորման դեպքում:

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020 թվականի դեկտեմբերին 3,4% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 3,9% արժեզրկմամբ (2019թ.դեկտեմբերին 1.3% գնաճի և դոլարի նկատմամբ դրամի 0,2% արժեզրկման դիմաց): 2020 թվականի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518,9 դրամ/1դոլար՝ 2019թ. դեկտեմբերի 478,2 դրամ/1դոլարի դիմաց:

 

Նշենք, որ Հայաստանի մանրածախ արժութային շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 522,5 դրամ/1դոլար միջին փոխարժեքով՝ 30.12.2019 թ. 479,7 դրամ/1դոլարի դիմաց: