Արմինֆո. Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին: Այս մասին հայտնում է <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ մամուլի ծառայությունը։
<Սպառողական շուկայի անխափան և հուսալի գազմատակարարումն ապահովելու, ինչպես նաև սպառման պահանջարկը կարգավորելու նպատակով օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում կուտակված բնական գազի քանակը:
Ձմռան ժամանակահատվածում բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., միչդեռ ԳՍՊԿ-ից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է առավելագույնը 6,0 մլն.խ.մ., ինչի պատճառով, երբ «Կարմիր Կամուրջ—Սևքար—Բերդ» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դադարեցվել է հանրապետություն բնական գազի առաքումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկադրված էր գնալ գազամատակարարման սահմանափակումների:
Ժամանակավորապես ընդհատելով ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որոնց օրական սպառումը կազմում է համապատասխանաբար շուրջ 1,3 և 1,0 մլն. խ.մ., «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը ստեղծված իրավիճակում:
Ընդհանուր առմամբ, նախկինում գազամատակարարման ընդհատումները եղել են պլանային և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ Աբովյանի ԳՍՊԿ-ից բնական գազի առնման քանակները բավարարել են հանրապետության սպառողական շուկայի օրական պահանջարկը՝ միջինը 5–6 մլն.խ.մ. ծավալը>,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |