Հինգշաբթի, 21 Հունվարի 2021 13:19
Ալինա Հովհաննիսյան

Վարկային համաձայնագրով նախատեսված 7.4 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը

Վարկային համաձայնագրով նախատեսված 7.4 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Ըստ հիմնավորման, 7.4 մլն ԱՄՆ դոլար գումար կտրամադրվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարելավմանը, «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային համապատասխան ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովմանը:

 

Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դեռևս 2013թ ստորագրված համաձայնագրի շրջանակում 22.8 մլն ՓՀԻ (XDR) արժեքով (համարժեք 35 մլն ԱՄՆ դոլարին) միջոցները նախատեսված էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքների համար, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքների, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերմանը։ Ըստ նախարարի՝ 2020 թ. մարտի 6-ին կնքված համաձայնագրի փոփոխությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը։ Արդյունքում, նպատակահարմար է համարվել վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները։

 

Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը դիտարկվել է որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն և ընդգրկվել կառավարության 2019-2023թթ․գործունեության միջոցառումների ծրագրի միջոցառումների ցանկում։ Այնուհետև, կապված ՀՀ-ում COVID-19-ին համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, ինչպես նաև երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ՝ նպատակահարմար է գտնվել 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխել և ուղղել COVID-19-ին դիմակայելուն: Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն ԱՄՆ դոլար դեֆիցիտ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ վարկային ծրագրով նախատեսվում է Վայոց ձորի նոր բժշկական կենտրոնի կառուցումը: «Մարտունու բժշկական կենտրոնն ինտենսիվ կառուցման փուլում է գտնվում: Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցման նախագծման և նախահաշվային աշխատանքներն ավարտված են և հաստատվելուց հետո կսկսվեն նաև այս բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները»,-ասել է նախարարը:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000