Ուրբաթ, 22 Հունվարի 2021 16:52
Կարինա Մելիքյան

Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

Արմինֆո.«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:

 

Հայփոստի հնգամյա ռազմավարության համաձայն, առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:

 

«Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև՝ կարևոր գործոն կդառնա Հայփոստի՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի  իրագործման մեջ: Հայփոստի դուստր կազմակերպությունը  մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:

 

«Հայփոստ» ՓԲԸ զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող  «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:

 

«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում  շատ կարևոր և եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաև՝ կնպաստի Հայփոստի զարգացմանը: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»:

 

Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000