Արմինֆո.Հայկական սուվերեն եվրապարտատոմսերի նոր տրանշերի գինը շարունակում է ակտիվորեն աճել։ Այսօր Հայաստանը միջազգային ներդրողների շրջանում տեղաբաշխել է 10-ամյա պարտքային արժեթղթերի 4-րդ թողարկումը' 750 մլն դոլար ծավալով: 4-րդ թողարկման պարտատոմսերի սահմանված տարեկան եկամտաբերությունը ցածր է 3-րդ թողարկման եկամտաբերությունից, 3,875%՝ 4,625% - ի դիմաց:
Bloomberg տեղեկատվական համակարգի համաձայն, հայկական պարտքային արժեթղթերի նկատմամբ ներդրողների պահանջարկը գերազանցել է 2.5 մլրդ դոլարը: 2013 թվականի փետրվարին եվրաբոնդերի եկամտաբերության սկզբնական ուղենիշը կազմել է տարեկան 4,375-4,5 տոկոս:
4-րդ տրանշի արժեթղթերի հիմնական տեղաբաշխողներն են City Bank - ը, J. P. Morgan Securities plc-ը եւ HSBC Bank Plc:
Հայաստանի ֆինանսների նախարարությունում հաստատել են տեղաբաշխման փաստը, սակայն հրաժարվել են մեկնաբանել այն, հաղորդելով, որ առաջիկա օրերին այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կլինի:
Նշենք, որ եվրոպարտատոմսերի նախորդ երրորդ տրանշը Հայաստանը թողարկել է 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՝ 500 մլն դոլար ծավալի, 10 տարի ժամկետով, երկրորդ տրանշը նույնպես թողարկվել է նույն ժամկետով 500 մլն դոլարի, թողարկվել է 2015 թվականի մարտի 19-ին, իսկ դեբյուտային թողարկումը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին ՝ 700 մլն դոլարի չափով՝ 7 տարի ժամկետով: Առաջին տրանշի եկամտաբերությունը կազմել է 6.25%, արժեթղթերը մարվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Երկրորդ տրանշի եկամտաբերությունը կազմել է 7,5%:
Որպես հայկական եվրապարտատոմսերի 3-րդ թողարկման հիմնական տեղաբաշխողներ հանդես են եկել J.P.Morgan Securities plc. եւ City bank-ը: Ոչ միայն օտարերկրյա, այլեւ տեղական ներդրողներին հասանելի դարձնելու համար 3-րդ թողարկման ինքնիշխան հայկական եվրապարտատոմսերը սկսել են ցուցակվել AMX հայկական ֆոնդային բորսայում: Տեղական ներդրողների համար հայկական եվրաբոնդերի հասանելիությունն ապահովվել է գործընկերոջ հետ՝ ի դեմս Clearstream Banking Luxemburg-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) ակտիվ համագործակցության շնորհիվ: