Ուրբաթ, 29 Հունվարի 2021 15:02
Մարիաննա Մկրտչյան

Գերմանիայի դեսպանատուն. KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը

Գերմանիայի դեսպանատուն. KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը

Արմինֆո. ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ հայտարարում է, որ 2020թ. ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը, ինչպես նաև Ֆինանսական ոլորտի աջակցությանը։

 

«Մասնավորապես, հետևյալ ծրագրերի շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ.

Վերականգնվող էներգակիրների զարգացում - 40.000.000 եվրո

Վերականգնվող էներգակիրների զարգացման համար տեխնիկական աջակցություն - 3.000.000 եվրո

Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում - 3.000.000 եվրո

ՓՄՁ աջակցություն – 70.000.000 եվրո

ՓՄՁ աջակցության տեխնիկական աջակցություն - 400.000 եվրո», - ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջտում զետեղված հաղորդագրությունում:

 

Նշենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից է։ KfW-ի ներդրումները վերջին 20 տարում գերազանցել են 510 մլն եվրոն ավելի քան 15 ծրագրերի դծով, այդ թվում ՝ ՓՄՁ, ագրոարդյունաբերական, էներգետիկ համալիր, էկոլոգիայի եւ ֆինանսաբանկային ոլորտներում: Հայաստանի արտաքին պարտքը Բանկի հանդեպ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ հասել է 380.4 մլն դոլարի (ՀՀ ընդհանուր արտաքին պարտքի 6.6%) ' մեկ տարվա ընթացքում աճելով 11% - ով: