Ուրբաթ, 29 Հունվարի 2021 19:48
Մարիաննա Մկրտչյան

FAO-ն Հայաստանում գործարկել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր

FAO-ն Հայաստանում գործարկել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր

Արմինֆո. ՄԱԿ - ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանում գործարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր:

 

ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, նախագիծն իրականացվելու է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության և Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ' Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտություններին արագ արձագանքելու, դրանցում առկա բացերը լրացնելու նպատակով:

 

Օգնությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրումների միջոցով, ինչպիսիք են կերը, սարքավորումները եւ նյութերը՝ տեղահանված գյուղատնտեսական կենդանիների ժամանակավոր ապաստարաններ կառուցելու համար:

 

"Ծրագիրը կարեւոր է, քանի որ այն ապահովում է արագ արձագանք, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնում լրացուցիչ աջակցություն է պահանջվում", - ասել է Հայաստանում FAO-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Յելենը:

 

Հարկ է նշել, որ ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքները Հայաստան են բերել, տարբեր գնահատականներով,  12 000-55 000 կով, 60 000-90 000 գլուխ մանր եղջերավոր անասուն։