Չորեքշաբթի, 3 Փետրվարի 2021 16:20
Մարիաննա Մկրտչյան

Վահան Քերոբյան. Իրանը կարող է Հայաստանն օգտագործել որպես կամուրջ դեպի աշխարհի այլ մասեր՝ իր ապրանքները վաճառելու համար  

Վահան Քերոբյան. Իրանը կարող է Հայաստանն օգտագործել որպես կամուրջ դեպի աշխարհի այլ մասեր՝ իր ապրանքները վաճառելու համար   

Արմինֆո. Առեւտրի զարգացումը եւ Իրանի՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու դյուրացումը ներառված են Իրանի եւ Հայաստանի օրակարգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Քերոբյանը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի հետ տարբեր ոլորտներում համաձայնագրի ստորագրման մասին, նշելով, որ երկու երկրների միջեւ կստեղծվի աշխատանքային խումբ ՝ համատեղ համաձայնագրերի կատարումն արագացնելու համար:

 

Նրա խոսքով, շինարարական սարքավորումներն ու նյութերը, մրգերն ու բանջարեղենը եւ նավթաքիմիական արտադրանքը երկու երկրների միջեւ առեւտրի հիմնական առարկա են, եւ մետաղի եւ տեխնիկական սարքավորումների սահմանափակ մասը Հայաստանից արտահանվում է Իրան:

 

Անդրադառնալով ԵԱՏՄ մեծ շուկային Հայաստանի անդամակցությանը ՝ Քերոբյանն ասել է, որ

Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել տարբեր երկրներ։ "Իրանը կարող է Հայաստանում արտադրական կենտրոններ ստեղծել, որպեսզի իր ապրանքները հանի երրորդ երկրների շուկաներ", - նշել է նա ՝ հավելելով, որ Իրանը կարող է Հայաստանն օգտագործել որպես կամուրջ դեպի աշխարհի այլ հատվածներ իր ապրանքները վաճառելու համար։

 

Քերոբյանը հստակեցրել է, որ երկու երկրների իշխանությունները պայմանավորվել են առևտուրն ավելացնել առնվազն մինչև 1 մլրդ դոլար՝ մինչև հաջորդ 6 ամիսը: Երկու երկրների առևտրի իրական ծավալը կազմում է 400 մլն դոլար։ Նա նաեւ հայտարարել է երկու երկրների միջեւ տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով "Թեհրան-Երեւան" երկաթուղու գործարկման ծրագրերի մասին:

 

Նշենք, որ հունվարի վերջին Քերոբյանների գլխավորած հայկական պատվիրակությունն այցելել էր Իրան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ։ Երկուստեք հետաքրքրություն առաջացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնվել: Հայկական կողմը նաեւ հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայից 2250 անուն ապրանք փոխարինել իրանական ծագում ունեցող ապրանքներով' կապված ընթացիկ տարվա հունվարի 1-ին ՀՀ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին օրենքի ուժի մեջ մտնելու հետ: