Երկուշաբթի, 15 Մարտի 2021 14:24
Ալինա Հովհաննիսյան

"Ազգային Մոլն" աշխատում է Հայաստանի արտահանման ռազմավարության առաջխաղացման ուղղությամբ  

"Ազգային Մոլն" աշխատում է Հայաստանի արտահանման ռազմավարության առաջխաղացման ուղղությամբ   

Արմինֆո. Հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանում, երբ բիզնեսի վիճակն արդեն բարդացել էր կորոնաճգնաժամի առմչությամբ, Երևանում ստեղծեցին "Ազգային Մոլ" հարթակ, որն իրենից ներկայացնում է հայրենական գործարար հատվածի միավորում՝ հանուն ազգային շահերի և բիզնեսի։ Այսօրվա դրությամբ, "Ազգային Մոլն" իր շուրջն է հավաքել շուրջ 350 ընկերություններ, այդ թվում ՝ արտադրողներ, որոնցից մոտ 100-ը մտադիր են կազմակերպել իրենց արտադրանքի արտահանում:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում "Ազգային Մոլ" արտահանման բլոկի տնօրեն Աննա Բեկլյարովան պատմել է, որ ստեղծված հարթակի շրջանակներում բիզնեսին օգնություն է ցուցաբերվում արտադրության ծավալների ավելացման հարցում' ներդրումների և բազմազան ծառայությունների ներգրավման հաշվին: Բացի այդ, աշխատանքներ են տարվում ապրանքների ներկայացվածության բարելավման, բրենդավորման, լոգիստիկ ծախսերի օպտիմալացման ուղղությամբ։ Կազմակերպվում են նաև թրեյնինգներ, սեմինարներ և այլն:

 

"Մեր արտադրողների խնդիրներն արմատացած են, քանի որ ոչ ոք դրանով չի զբաղվել ։ Պետությունը չունի արտահանման ռազմավարություն, զարգացման վեկտոր այդ ուղղությամբ. ով ենք մենք, ինչ ենք ուզում, ինչպես ենք անելու, ինչպես, օրինակ, կան ԵՏՄ-ի գծով Հայաստանի գործընկեր երկրներում և այլն", - նշել է նա։

 

Որպեսզի հայկական արտադրողը կարողանա մրցակցել արտաքին շուկաներում, Բեկլյարովայի խոսքով, անհրաժեշտ է զբաղվել բրենդերի առաջխաղացմամբ, ինչը մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: "Այս լուծումը մենք փորձում ենք գտնել զրոյից, քանի որ մարքեթինգային բյուջե չկա, իսկ պետությունն այդ հարցում ոչինչ չի անում: Չեմ հանում պատասխանատվությունս բիզնեսից իրենց բրենդների ուժեղացման, դիզայնի մշակման հարցում։ Քանի որ նախքան արտադրանքը թողարկելը, նրանք պետք է մտածեն, թե ինչ են ցանկանում  թողարկել, թե ում են վաճառելու և ինչ տեսքով, հետո նոր արտադրեն։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ հակառակն է կատարվում՝ սկզբում արտադրում ենք, հետո մտածում ենք, թե ով է մեր սպառողը։ Եվ այդ սխալը մենք կփորձենք արմատախիլ անել", - ասել է փորձագետը։

 

Այս համատեքստում նա նկատել է, որ տարիներ շարունակ պետական մակարդակով լոբբինգի չեն ենթարկվել Made in Armenia բրենդի արժեքի հետ կապված հարցերը, չեն ձեռնարկվել ճանաչելիությունը բարձրացնելու իրական փորձեր: "Այս բոլոր հարցերը պետությունը գցել է բիզնեսի ուսերին, իսկ տնտեսական ծանր պայմաններում նրանք չեն կարող իրենց թույլ տալ հետաձգել հսկայական մարքեթինգային բյուջեները։ Այդպես չի կարելի անել" ,- դժգոհել է Բեկլյարովան:

 

Հանուն արդարության, փորձագետը նշել է, որ վերջին մի քանի օրերին էկոնոմիկայի նախարարությունը սկսել է ինչ-որ միջոցներ ձեռնարկել արտադրողների համար, մասնավորապես, թուրքական ներմուծման էմբարգոյի պատճառով ներքին շուկայում դրանց ֆինանսական ուժեղացման համար: Սակայն ներքին շուկայի խնդիրներին, ըստ Ազգային մոլի ներկայացուցչի, չի կարելի դասել միայն թուրքական ներմուծումը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում ներմուծման ծավալները մի քանի անգամ գերազանցում են սեփական արտադրության ծավալները, որտեղ ուժեղ դիրքեր ունեն միայն "ֆրեշ" և "ուլտրաաֆրեշ" կատեգորիաներում (մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք)։

 

Թուրքական ապրանքների արգելքի պատճառով տեղական շուկան ծածկելը նրա փոքր ծավալների պատճառով, Բեկլարովայի կարծիքով, դժվար չի լինի, սակայն այդ առումով նա նշել է հետեւյալ հնարավորությունները: "Մեր երկրում հումքային ռեսուրսները շատ փոքր են։ Մենք պետք է ներմուծենք հումք այլ երկրներից, որից և արտադրենք made in Armenia արտադրանքը ՝ բավարար ավելացված արժեքով։ Ահա թե ինչը պետք է ուժեղացնենք։ Քանի որ մեր հումքային բազայով "շիլա չես եփի", - ընդգծել է նա։

 

Ընդ որում, փորձագետը նշել է, որ բնական եւ կադրային ռեսուրսների թանկ լինելու պատճառով բարձրանում է նաեւ տեղական արտադրանքի ինքնարժեքը: Այդ առումով նպատակահարմար կլիներ պետության կողմից սուբսիդավորման տեսքով օգնությունը։

 

Որպես Հայաստանի արտահանման գործունեության զարգացման ևս մեկ հնարավորություն՝ Բեկլյարովան նշել է սեփական ապրանքանիշով արտադրանքի արտադրության արտաքին շուկաների պատվերները։  "Շատ գործարաններ և ֆաբրիկաներ մեզանում պարապուրդի են մատնված՝ սպասելով պատվերների: Մեզ անհրաժեշտ է արտադրական հզորություններ ներբեռնել օտարերկրյա պատվիրատուների կողմից, ովքեր ցանկանում են ստանալ Հայաստանում արտադրվող ապրանքներ, բայց իրենց սեփական բրենդի ներքո։ Այն ժամանակ արդեն կկարողանանք խոսել ծավալների մասին, և մարքեթինգային բյուջեի որոնման անհրաժեշտություն չի լինի ։ Առաջին փուլում նախատեսում ենք այդ կերպ զարգացնել արտահանումը", - հաղորդել Է նա, նշելով, որ այդ հարցերը մտադիր է բարձրացնել այս տարվա ապրիլին Մոսկվայում կայանալիք Պրոդէքսպո ցուցահանդեսի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում: Հեռանկարում "Ազգային մոլը" մտադիր է հավաքական բեռների փոխադրում կազմակերպել արտահանման մատակարարումների զարգացման շրջանակներում, ինչն այսօր առավել խնդրահարույց է՝ հաշվի առնելով լոգիստիկ ծախսերի օպտիմալացումը:

 

Սակայն բոլոր ծրագրերի և արդեն իրականացված աշխատանքի դեպքում Բեկլյարովան մատնանշել է պետության, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարության կողմից որևէ հետաքրքրության բացակայությունը։ "Չկա շահագրգռվածություն այն բանում, ինչն այսօր իրականում արվում է։ Չէ որ՝ մենք չենք ստեղծում կազմակերպություններ, որոնք միայն թղթի վրա լինեին։ Մենք ստեղծել ենք մի հարթակ, որը աջակցում է մեր արտահանողներին։ Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, կառավարության շեմերը չենք փակում, փորձում ենք նախ առավելագույնս անել այն, ինչ մեզանից կախված է, արդյունքներ ստանալ։ Շատերը կարծում են, իսկ ոմանք, նույնիսկ, վստահ են, որ այս նախագիծը պետական է, քանի որ ձևաչափն ինքնին ենթադրում է աջակցությունը հայրենական արտադրողին։ Հուսով եմ, որ շուտով մենք կհամագործակցենք Էկոնոմիկայի նախարարության հետ "Made in Armenia"արժեքի ուժեղացման հարցերում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին Հայաստանը 3,9 տոկոսով կրճատել է արտահանման ծավալները՝ մինչև 2.5 մլրդ դոլար: Ընդ որում, ներմուծման ծավալները կազմել են 4.5 մլրդ դոլար, ինչը 17,7 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20