18:36
 Ուրբաթ, 19 Մարտի 2021 18:36
Կարինա Մելիքյան

ԵՏՀ. 2020 թվականին Հայաստանը կրճատել է մշակող արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերական արտադրանքում

ԵՏՀ. 2020 թվականին Հայաստանը կրճատել է մշակող արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերական արտադրանքում

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանը ընդհանուր արդյունաբերական արտադրության մեջ մշակող արդյունաբերության մասնաբաժինը 69,8 տոկոսից կրճատել է մինչեւ 67,1 տոկոս: Բացարձակ թվերով մշակող արդյունաբերությունը 2019 թվականին արձանագրված 3.057 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 2.825 մլրդ դոլար ՝ 2020 թվականի արդյունքներով:

 

"ԵԱՏՄ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները"  վերլուծության տվյալների համաձայն ՝ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության կառուցվածքում մշակող արդյունաբերության բաժինը 2020 թվականին 63,6 տոկոսից բարձրացել է մինչեւ 67,8 տոկոս (706,1 մլրդ դոլար), իսկ հանքարդյունաբերության եւ քարհանքերի մշակման ոլորտում, ընդհակառակը, նվազել է 26,8 տոկոսից մինչեւ 21,9 տոկոս (228,7 մլրդ դոլար):

 

Դրա հետ մեկտեղ, արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը (PPI - Producer Price Index) 2020 թվականին աճել է 4,6 տոկոսով (2019թ.-ի 1.4 տոկոս աճի դիմաց): Աճը հիմնականում բխել է Լեռնահանքային ճյուղից ՝ 21,4% - ով (2019թ. 2,9% անկման դիմաց)։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։

 

Սակայն ԵԱՏՄ երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում ՝ 25,4% (2019թ. 8,6% աճի դիմաց), ինչը մեծապես պայմանավորել են լեռնահանքային ոլորտը ՝ 39,5% և մշակող ոլորտը ՝ 28,5%:

 

Երկրորդ տեղում Բելառուսն է ՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի 8% աճով (2019թ. 4,4% աճի դիմաց), մասնավորապես, առավել զգալի թանկացում է արձանագրվել էլեկտրամատակարարման և գազի մատակարարման գծով ՝ 16,5% - ով, և ջրամատակարարման գծով ՝ 12,5% - ով։

 

Չորրորդ տեղում Ռուսաստանն է ՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի 3,6% աճով (2019թ.-ի 4,3% անկման դիմաց), ընդ որում, լեռնահանքային ճյուղի ինդեքսի 3.3% անկումը ուղեկցվել է մշակող արդյունաբերության ինդեքսի 6% աճով:

 

Իսկ Ղազախստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 4,2% - ով (2019թ.-ի 5,1% աճի դիմաց)' լեռնահանքային ճյուղում ինդեքսի 15,2% անկման պատճառով, մշակող արդյունաբերության ինդեքսի 9%  աճի դեպքում:

 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում 2020թ.  աճել է 3,3% - ով (2019թ. - ի 3,5% անկման դիմաց) Լեռնահանքային ճյուղում PPI 4,7% անկման ֆոնին՝ մշակող արդյունաբերությունում այդ ցուցանիշի 6,2% աճի դեպքում, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ոլորտներում արձանագրվել էր ինդեքսի անկում, համապատասխանաբար, 7,9% և 2,6% - ով:

 

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ծավալը 2020թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 1.043 տրլն դոլար, նվազելով տարեկան 2,7% - ով (մշտական գներով),  2019թ. 3,3% աճի դիմաց:  Առավելագույն ծավալը ցույց է տվել Ռուսաստանը՝ 922,4 մլրդ դոլար, որին հետեւել են Ղազախստանը  64,8 մլրդ դոլար, Բելառուսը ՝ 47,3 մլրդ դոլար, Հայաստանը՝ 4.2 մլրդ դոլար եւ Ղրղզստանը՝ 4.1 մլրդ դոլար: 2020թ. արդյունաբերական արտադրանքի ծավալի ամենամեծ տարեկան անկումը դիտվել է Ղրղզստանում՝ 6,6% - ով, որին հետեւել է Ռուսաստանը՝ 2,9%, եւ անհամեմատ փոքր անկում է եղել Հայաստանում՝ 0,9%, իսկ Ղազախստանն ու Բելառուսը նույն տեմպն են ցույց տվել ՝ 0,7 տոկոս։ Մեկ տարի առաջ՝ 2019թ. հունվար-դեկտեմբերին, արդյունաբերական արտադրության ծավալի ամենամեծ աճը ցույց է տվել Հայաստանը՝ 8,2%, որին հետեւում էին Ղրղզստանը՝ 6,9%, Ղազախստանը՝ 3,8%, Ռուսաստանը՝ 3,4%,  Բելառուսը՝ 1%:

 

Հետազոտության մեջ նշվում է, որ 2020 թվականին մշակող արդյունաբերության ծավալների աճ են կարողացել պահպանել միայն Ռուսաստանն ու Ղազախստանը՝ 0,3 տոկոս եւ 3,9 տոկոս, տեմպերը դանդաղեցնելով 3,6 % եւ 4,4 % 2019թ., իսկ մնացած երկրների մասով արձանագրվել է անկում, եւ առավելագույն տեմպերով աչքի է ընկել Ղրղզստանը՝ 7,2%, որը 2019թ., ընդհակառակը, առաջատարն էր աճի ցուցանիշով (8,3 տոկոս):

 

Իսկ ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ծավալների դինամիկային, ապա ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է կարողացել պահպանել 11,6 % աճ, եւ հենց նա 2019 թվականին ամենաբարձր տեմպն է արձանագրել (23,9 %): Մնացած երկրներից հանքարդյունաբերության ոլորտի ծավալների առավել ծանրակշիռ անկում եղել Ղրղզստանում ՝ 22,4% (2019թ.18,4% աճից)։

 

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալում Ռուսաստանին բաժին է ընկել 88,5%, Ղազախստանին՝ 6,2%, Բելառուսին՝ 4,5%, Ղրղզստանին եւ Հայաստանին՝ 0,4-ական տոկոս: