Հինգշաբթի, 25 Մարտի 2021 11:43
Ալինա Հովհաննիսյան

Առաջիկա 5 տարիներին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի

Առաջիկա 5 տարիներին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի

Արմինֆո. Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։

 

«Ինչպես գիտեք 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի միջինում առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը): Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին։ https://edu.hti.am/», - գրել է նախարարը: