Հինգշաբթի, 25 Մարտի 2021 16:49
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը վստահ է 2021թ. տնտեսական աճի երկնիշ ցուցանիշի ապահովման հարցում

Էկոնոմիկայի նախարարը վստահ է 2021թ. տնտեսական աճի երկնիշ ցուցանիշի ապահովման հարցում

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը գրեթե վերականգնվել է ։ Ֆեյսբուքյան իր էջում այդպիսի  կարծիք է հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ. փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ», - գրել է նախարարը։

 

Նշենք, որ ըստ նախնական վիճակագրական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021թ. հունվար-փետրվարին 2020թ. հունվար-փետրվարի նկատմամբ նվազել է 6,7% - ով, 2021թ.փետրվարին 2020թ. Փետրվարի համեմատ' 5,3% - ով, իսկ միայն փետրվարին աճել է 12,4% - ով: Մեկ տարի առաջ, 2020թ. հունվար-փետրվարին  արձանագրվել է տնտեսական ակտիվության 8,7%  տարեկան աճ, նույնպիսի աճ 2020թ. փետրվարին  2019թ. Փետրվարի համեմատ, եւ փետրվարյան աճը 9,2%: