
Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարվա արդյունքներով զբոսաշրջության ոլորտի 300 տոկոսով աճ է ակնկալում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնելով, որ անցյալ տարի ոլորտը լուրջ անկում ապրեց, նախարարը հաղորդել է, որ արդեն մարտին զգալի ակտիվություն է նկատվում, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ամսին Հայաստանում զբոսաշրջիկներ չկային: Այդ առումով նա պատմել է, որ Նովրուզի հետ կապված Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների հոսք է գրանցվել։
Բացի այդ, Քերոբյանը հաղորդել է, որ ապրիլին Հայաստանի հյուրանոցային ցանցում մեծ թվով ամրագրումներ կան, իսկ մայիսին սպասվում են աճի նորմալ տեմպեր, սակայն 2019-ի դինամիկային մի փոքր զիջող:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, զբոսաշրջության նպատակով 2020 թվականին Հայաստան է այցելել 375 216 մարդ, ինչը 80,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: