Երկուշաբթի, 29 Մարտի 2021 15:38
Կարինա Մելիքյան

ՀԲՄ-Ա.Անանյան. Չաշխատող վարկերի ծավալը ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս

ՀԲՄ-Ա.Անանյան. Չաշխատող վարկերի ծավալը ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս

Արմինֆո.  Հարցազրույց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

 

- Պարոն Անանյան, նախորդ տարին ինչպես մեր պետության, այնպես էլ բանկային համակարգի համար լի էր մարտահրավերներով՝ սկզբում համավարակ, այնուհետև պատերազմ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ընդունեց ֆինանսական համակարգն այդ մարտահրավերները, ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմակայել և պահպանել կայունությունը, քայլեր ձեռնարկել բանկերի հաճախորդներին աջակցելու նպատակով:

 

Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ավելին, տնտեսության և հասարակության մեջ ծանրագույն ցնցումների ֆոնին, բանկերը կարողացել են հուսալի գործընկերներ մնալ օտարերկրյա ներդրողների համար, ինչը շատ կարևոր է:

 

Բանկերի արձագանքը 2020 թվականին առաջացած լրջագույն տնտեսական մարտահրավերին եղել է արագ, ժամանակին ու լայնորեն կոորդինացված ՀՀ կառավարության և Կենտրոնական Բանկի հետ: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում բանկերը վերակառուցել են ավելի քան 550 հազ. ֆիզիկական անձ և 17.4 հազ. իրավաբանական անձ հաճախորդների վարկեր ընդհանուր 1.3 տրլն ծավալով: Միաժամանակ, բանկային համակարգն ակտիվ ներգրավվել է ՀՀ կառավարության կողմից մշակված և համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին, որի շրջանակում բավարվել է ավելի քան 25000 վարկային հայտ 119 մլրդ դրամ գումարի չափով:

 

2020թ-ին բանկերն ակտիվորեն զարգացնում էին նաև սպասարկման հեռավար ուղիները և առաջարկում նոր լուծումներ՝ սկսած օնլայն բանկինգի ծառայություններից՝ վերջացրած անհպում բանկոմատների ներդրմամբ:

 

 

– Ինչպես բխում է Ձեր պատասխանից՝ բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի  և հնարավորություն ունեն ցանկացած պահի լիարժեք կատարել իրենց պարտավորությունները: Իսկ ի՞նչ են ասում բանկիրները: Ի՞նչ կորուստներով են բանկերը դուրս գալու վիրուսային ճգնաժամից: Արդյո՞ք բոլորի մոտ կբավականացնի կապիտալը և կամքը:

 

Այս պահին կապիտալիզացիայի և իրացվելության առումով բանկերն ունեն բավարար պաշարներ: Միևնույն ժամանակ կան դեռևս խնդիրներ, որոնք մենք քննարկում ենք ինչպես կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի հետ: Օրինակ՝ այս պահին քննարկվող խնդիրները վերաբերում են Արցախի բնակչության ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարումներին, որոնց լուծման ուղղությամբ այժմ ակտիվորեն փնտրվում են տարբեր ուղիներ։

Հայաստանում գործում է 17 բանկ, որոնցից 7-ը մասնաճյուղեր են ունեցել Արցախում, մնացած 10 բանկերը նույնպես ակտիվորեն մասնակցել են վարկավորման ծրագրերին: Ռազմական գործողությունների արդյունքում նրանք բոլորն էլ ֆիզիկական և ֆինանսական վնասներ են կրել։

 

- Բանկերը դեռ ի վիճակի են մարսել ռիսկերը, սակայն երկրում սոցիալական, տնտեսական բարդությունների պատճառով վարկերը չվճարելու դեպքերը կարող են աճել: Այդ դեպքում ի՞նչ կլինի։

 

- Չեմ թաքցնի, մենք դիտարկում ենք իրադարձությունների զարգացման նման սցենար։ Իսկապե, վարկերի չվճարումը բանկերում տեսանելի ապագայում կարող է հաճախակիանալ։  Չաշխատող վարկերի ծավալը, որոնցով վճարումներ չեն կատարվում, մեր գնահատականներով, ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս: Այնուամենայնիվ, կրկնեմ, բանկերն ունեն բավականաչափ ռեզերվ՝ իրենց կապիտալի հաշվին կորուստները ծածկելու համար։  Ընդ որում, նման կայունության պաշար ունի ոչ միայն բանկային համակարգն ամբողջությամբ, այլև յուրաքանչյուր բանկ առանձին-առանձին: Բանկերը կարող են դրանք հաղթահարել վերոնշյալ կապիտալի բարձիկի հաշվին։

 

- Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք երկրի ամենախոշոր բանկերից մեկը: Երբևիցե չե՞ք ցանկացել փոխել աշխատանքի բնույթը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի բանկիրը, ի՞նչ որակներ են օգնում և որոնք են խանգարում աշխատել այդ համակարգում։

 

- Առաջին մասնագիտությամբ մեխանիկոս-մաթեմաթիկոս եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանն, այնուհետ պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

                   

Բուհն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ նախ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, որպես գիտաշխատող, այնուհետև ստացել եմ նաև երկրորդ մասնագիտություն՝ ավարտելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ֆինանսներ և վարկ հեռակա ֆակուլտետը, այնպես որ մինչև բանկային համակարգ մտնելը հասցրել եմ աշխատել նաև այլ ոլորտում։ 1998թ-ից ի վեր ես այս բնագավառում եմ և այս տարիների ընթացքում չեմ փոխել գործունեությանս տեսակը: Իրականում ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Թեև այն չափազանց հետաքրքիր է, բայց դժվար և պատասխանատու, քանզի մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր վստահում են մեզ իրենց միջոցները, իսկ մեր պարտքն է արդարացնել այդ վստահությունը և ապահովել լրացուցիչ եկամուտներ մեր ավանդատու հաճախորդների համար։

 

 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականից, ինչպիսի՞ն կլինի այն բանկային համակարգի համար:

 

- Կանխատեսումները անշնորհակալ գործ են։ Առայժմ համավարակը դեռ էականորեն չի նահանջել և ամենայն հավանականությամբ, 2021թ. նույնպես կանցնի դրա հետևանքների դեմ պայքարով:  Բացի դրանից պատերազմով պայմանավորված տնտեսական հետևանքների ազդեցությունն առավելապես զգացնել կտան հենց 2021 թվականին: Շատ բան կախված կլինի համավարակով պայմանավորված իրավիճակի զարգացումից, իշխանությունների և կարգավորող մարմինների գործողություններից, երկրի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր իրավիճակից։ Վերոհիշյալ պատճառով Հայաստանի բանկերի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն ավանդական բանկային գործիքները, այլև ակտիվորեն զարգացնելու ենք 2020թ-ի մարտահրավերներով թելադրված նոր տեխնոլոգիաները: Ես խոսում եմ ինչպես հեռավար սպասարկման կատարելագործման և հաճախորդների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ բիզնես գործընթացների օպտիմալացման մասին։  

Հուսով եմ, որ կգրանցվի հիփոթեքային վարկավորման շուկայի աճ՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի աճի հաշվին։ Որպես վարկային շուկայի կայունացման կարևոր գործոն, պետք է նշեմ գրավիչ տոկոսադրույքներով հիփոթեքային վարկավորման ծրագրերի զարգացումը, որպեսզի ձևավորվի շուկայի պահանջարկը։ -0-

 

 

 

 

 

 

 

 

 

                    - Այո, շատ բան է արվել, որպեսզի հիփոթեքը դառնա ավելի մատչելի բնակչության համար.  Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ մեզ մոտ, Հայաստանում, այսպես կոչված, հիփոթեքային պղպջակ առաջանա։

 

  • Ես դրա նախադրյալներ չեմ տեսնում, հատկապես, որ հիփոթեքային շուկան շարունակել է աճել նույնիսկ 2020 թվականին։ Այդ աճի հիմնական որոշիչ գործոններն են եղել եկամտահարկի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, բանկերի միջև մրցակցության արդյունքում վարկավորման անընդհատ բարելավվող պայմանները, ինչպես նաև բանկերի և կառուցապատողների միջև համագործակցությունը:  Կենտրոնական բանկը և ՀԲՄ-ն, իհարկե, որոշակի անհանգստություն ունեն՝ կապված այն հանգամանքի հետ, որ բնակչության վճարունակությունը նվազում է, իսկ սպառողական վարկերը՝ աճում: Բայց դա չի նշանակում, որ կան պղպջակների առաջացման մտավախություններ։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում նման ռիսկեր ես չեմ տեսնում։ Շարունակվելու է քարտային բիզնեսի աճը քանի որ արդեն երկիր է մուտք գործել Android pay համակարգը և արդեն հայաստանյան 2 բանկ մատուցում է այդ ծառայությունները, կասկած չունեմ որ մեր շուկա մուտք կգործի նաև Apple pay համակարգը։ Հնարավոր է, որ կհայտնվեն նոր պրոդուկտներ և տեխնոլոգիաներ, որոնք կապված են անկանխիկ գործարքների հետ։ Ամենայն հավանականությամբ սպառողական վարկավորման շուկայում կգրանցվի զարգացման տեմպերի նվազում՝ ի նկատի ունեմ այսպես կոչված կանխիկով վարկավորմանը։

                    Ուզում եմ, որ պարզ լինի՝ ցանկացած ճգնաժամ, ցանկացած համավարակ մի օր կավարտվի։  Եվ եթե մենք դրանից դուրս գանք պատվով, ապա կունենանք բոլորովին նոր, ամբողջովին վերափոխված ֆինանսական և տնտեսական համակարգ։ Այսօր բանկերում, բորսաներում, տեղեկատվական և այլ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն արդեն արմատական են։ Վստահ եմ, որ այս փոփոխությունները մեր երկրի հետագա տնտեսական աճի և ֆինանսական զարգացման համար առողջ հիմք կհանդիսանան:

 

                     – Պարոն Անանյան, ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ և երջանիկ մարդ դառնալու համար, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

 

  • Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական գիտելիքների վրա, հետաքրքրվեք ձեր ոլորտի նորություններով, մասնագիտորեն անընդհատ աճեք և զարգացեք: Իհարկե, կմաղթեի նաև հաջողություն, բայց դա երբեք  մարդուն հենց այնպես չի տրվում: Իսկ երջանիկ լինելու համար պետք է ունենալ լավ ընտանիք, սիրված աշխատանք և լավ աշխատանքային ընկերներ: Սրամիտ է ձևակերպված՝ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան չի ուզում գնալ աշխատանքի, իսկ երեկոյան չի ուզում գնալ տուն:

 

                   

                    - Դուք ունե՞ք աշխատանքի կազմակերպման որևէ կանոն:

 

Ես այսօրվա գործը չեմ թողնում վաղվան. նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.01.2026
RUB4.840.03
USD381.15-0.06
EUR445.371.45
GBP513.332.20
CAD274.68-0.16
JPY24.15-0.03
CNY54.660.06
CHF478.171.54