Չորեքշաբթի, 31 Մարտի 2021 12:52
Կարինա Մելիքյան

ՀԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2021 թվականին կանխատեսվող աճը մինչեւ 3,4 տոկոս  

ՀԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2021 թվականին կանխատեսվող աճը մինչեւ 3,4 տոկոս   

Արմինֆո. Համաշխարհային բանկը (ՀԲ) 2021 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը բարելավել է մինչեւ 3,4 տոկոս (նախկին 3,1 տոկոսից)՝ 2022թ. տեմպերի արագացմամբ մինչեւ 4,3 տոկոս՝ 2020թ. 7,6 տոկոսով փաստացի անկման դիմաց: Այդ մասին նշված է ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ "Տվյալներ, թվայնացում եւ կառավարում: Տնտեսական հեռանկարներն ու երկարաժամկետ մարտահրավերները" մարտի նոր զեկույցում, որտեղ թարմացվել են 2021 - 2022թթ. կանխատեսումները:

 

Մասնավորապես, ՀԲ-ն Հայաստանի գծով 2021-2022 թթ. կանխատեսում է  գյուղատնտեսության ոլորտի աճի արագացում' 1,3%-ից մինչև 2,2% (2020թ. փաստացի 1,4% աճի դիմաց), արդյունաբերական հատվածի աճ' 1,2%-ից մինչև 2,4% (2020թ. փաստացի 0,9% անկման դիմաց), ծառայությունների ոլորտ' 5,1%-ից մինչև 5,8%, (2020թ. փաստացի 14,7% անկման դիմաց):

 

ՀԲ-ն նաեւ 2021 թվականի համար կանխատեսում է Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանման 8,7 տոկոս աճ ՝ 2022թ. տեմպերի  մինչեւ 12,2 տոկոս արագացմամբ, իսկ ներմուծման գծով աճը 2021թ. 8,3 տոկոսից կարագանա մինչեւ 2022թ. 9,2 տոկոս՝ 2020թ. արտահանման փաստացի  3,9 տոկոս եւ ներմուծման 17,7 տոկոսով անկման դիմաց:

 

Հայաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2021թ.  ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 4,8%'  2022թ. ՀՆԱ-ի մինչեւ 5,5% աճով (2020թ. գնահատման 4,2% - ի դիմաց):

 

Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ մաքուր ուղղակի օտարերկրյա ներդրումների (ՕՈՒՆ) հարաբերակցությունը Համաշխարհային բանկը  2021թ. կանխատեսում է 1,8 տոկոսի մակարդակում եւ 2,3 տոկոս 2022թ. (2020թ. գնահատման 1,2 տոկոսի դիմաց):

 

Հայաստանի պետական պարտքի գծով ՀԲ-ն 2021թ.  կանխատեսում է  մինչեւ  ՀՆԱ-ի 70,8% աճ (2020թ. փաստացի 67,3% - ից), 2022թ. աննշան նվազմամբ՝ մինչեւ ՀՆԱ-ի 70,6%:

 

ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը, ՀԲ-ի կանխատեսմամբ, 2021 թվականին կկազմի 5,3 տոկոս (2020թ.փաստացի 5,1 տոկոսի դիմաց) ՝ 2022թ. նվազելով մինչեւ 3,8 տոկոս:

 

Հայաստանում 2021թ. գնաճը ՀԲ-ն կանխատեսում է 3,5% մակարդակի' 2022 թ. - ին որոշ աճով մինչեւ 3,8% (2020թ. հունվար-դեկտեմբերին 3,7% փաստացի գնաճի դիմաց, տարեկան 1,2% գնաճի դեպքում):

 

ՀԲ-ն նաեւ մատնանշում է Հայաստանում աղքատության կանխատեսելի մակարդակը։ Համաշխարհային բանկի նորացված կանխատեսմամբ՝ Հայաստանի բնակչության առավել անապահով շերտն իր աղքատության մակարդակով, որը նախատեսված է գնողունակության պարիտետի հիման վրա, օրական 1.9 դոլար ծախսելու դեպքում, 2021 թվականին կկազմի բնակչության 1,3% (2020թ. գնահատողական 1,3% - ի դիմաց) և կնվազի մինչև 1,1% 2022թ.: Պայմանական միջին խավը, նրանք, ովքեր օրական 3.2 դոլար են ծախսում գոյատևելու համար, 2021 թվականին կարող է կազմել 11,7% (2020թ. գնահատողական 13,2%-ի դիմաց) եւ 2022-ին կնվազի մինչև 10,2% ։ Իսկ աղքատության մակարդակը երկրի անապահով բնակիչների ամենալայն խավի շրջանում, որոնք ի վիճակի են  ծախսել օրական ոչ ավելի, քան 5.5 դոլար, 2021 թվականի համար կանխատեսվում է 48,3 տոկոս (2020թ. գնահատված 51,7 տոկոսի դիմաց) եւ կնվազի մինչեւ 45 տոկոս 2022թ.:

 

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհակառակը, տնտեսության աճի սպասումները նախկին 2 տոկոսից վատթարացրել է մինչեւ ներկայիս 1,4 տոկոս: Իսկ ՀՀ պետբյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ։