Արմինֆո.Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Նպատակներից է նաև՝ ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |