Չորեքշաբթի, 7 Ապրիլի 2021 13:56

Նախկին նախարար. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնելու փորձ է

Նախկին նախարար. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնելու փորձ է

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կոշտ քննադատության է ենթարկել Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու հայեցակարգը: Իր ֆեյսբուքյան էջում Ճշմարիտյանը նշել է, որ, գործնականում, այդ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո, որին երեկ պատգամավորներին ծանոթացրել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, կարելի է այլևս չանհանգստանալ երկրի բանկային համակարգում ներդրումների առնչությամբ, քանի որ դրանք լինելու են զրոյական:

 

Ճշմարիտյանի կարծիքով,  ԿԲ-ի մասին օրենքում փոփոխությունների ընդունումից հետո չի բացառվում որոշ խոշոր ներդրումների հնարավոր արտահոսքը։ « Հետաքրքիր է` Հայաստանյան մասնավոր բանկերը համաձա՞յն են, որ իրենց բոլոր հաճախորդների բանկային հաշիվների մասին ամբողջական տվյալները ԿԲ-ում կենտրոնանան, և այնտեղ նստած որևէ ՏՏ մասնագետ, ինչ ցանկանա, երբ ցանկանա, ում ցանկանա` մի հատ «ֆլեշկա»-ով փոխանցի»:

 

Նշենք, որ ներկայացնելով "Կենտրոնական բանկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել էր, որ նման ռեեստրի ներդրման անհրաժեշտությունը բխում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր չափանիշներից: Հետագայում այդ փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտան զարգացնել նորարարական գաղափարներ ՝ կապված քաղաքացիների բանկային հաշիվների ավտոմատացման, էլեկտրոնային արժույթի ներդրման հետ եւ այլն: Ընդ որում, Երիցյանը նկատել է, որ ռեեստրը հաշվի մնացորդի կամ ընթացիկ միջոցների շարժերի մասին տեղեկատվություն չի պարունակում: Նա պարզաբանել է, որ արդյունավետությունը կայանում է նրանում, որ իրավապահ մարմինների հետ տարբեր վերլուծությունների եւ հաղորդակցությունների ժամանակ կասկածի կենթարկվեն ոչ բոլոր հաշիվները կամ բանկերը, այլ ընտրողաբար կհավաքվեն միայն նրանք, որոնք վեճի առարկա են:

 

«Անունը դնում են «կոռուպցիայի դեմ պայքար», և սուզվող երկրի գլխից ևս մի ծանր գործիքով սեղմում դեպի հատակը: Դա բավարար չէ, մի բան էլ լրացնում են, թե իբր` «...նորարարական գաղափարների...» համար հող ենք նախապատրաստում: Հետաքրքիր է, որ գաղափարների` տոտալ գլոբալիստակա՞ն... Իսկ երկրի ֆինանսական անվտանգությու՞նը, իսկ բանկային գաղտնի՞քը, իսկ մասնավոր բանկերի ինքնուրույնությունն ու նրանց տարածաշրջանային մրցունակության ապահովումը: Սրանք անպետք և անկարևոր գործառույթներ ե՞ն: Ժամանակին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու հավակնություններ կային, ի՞նչ եղան: Աշխարհով մեկ փող լվացողներն են անհա՞յտ, թե՞ ահաբեկչություն ֆինանսավորողները: Անհա՞յտ են, հաստա՞տ... Թուրքիան ու Ադրբեջանը այլևս չկա՞ն... Տեղեկություններ չունե՞նք, տեղյակ չե՞նք...  Պատերազմներն ովքե՞ր են հրահրում, ովքեր են փողեր լվանում, ֆինանսավորում, անհա՞յտ են` Մարս մոլորակի՞ց են: Իսկ միգուցե պայմանական «Բիթքոյնը» չի վերահսկվում նրանց կողմից, ովքեր փաստացի հովանավորում են այդ ամենը:  Լավ, ինչքա՞ն կարելի է ձև անել... Նաև` հեղինակներին հիշեցրեք, որ Հայաստանը ոչ Մալթա է, ոչ Չեխիա է, ոչ Իսպանիա է, ոչ էլ` առավել ևս` Ֆրանսիա, կամ Ավստրիա: Եթե աչք ծակող այլ տարբերությունները մի կողմ թողնենք, ապա` կարելի է ընդգծել, որ համենայն դեպս, նշված երկրները վերջին երեք տարում ինքնաոչնչացման ուղին չեն բռնել, և իրենց պետություններն այսչափ չեն խարխլել: Եվ կարիք չկա պարբերաբար փորձել սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնել: Կամ մտածված վատ բան են անում, կամ էլ հոգնել են տղաները` ակնհայտ տեղապտույտի մեջ են...», - գրել է Ճշմարիտյանը։

 

Մինչդեռ, ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի ֆինանսական վերլուծաբանները, ԿԲ-ի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, բխում է ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում Հայաստանի պարտավորություններից: Այն վերաբերում է Եվրոպական միության, այսպես կոչված, " հինգերորդ դիրեկտիվին AML (Anti-Money Laundering Directive)>, որը ուժի մեջ է մտել 2020 թ. հունվարի 10-ին  եւ հասցրել է բերել զգալի փոփոխությունների՝ ինչպես, ընդհանուր առմամբ, փողերի լվացման փորձերը կանխելու միջոցառումներում, այնպես էլ կրիպտոարժույթների շառայությունների շուկայում, փոխանակման կետերում եւ բորսաներում, որոնց հիմքը եղել է անանունությունը եւ աշխատանքի պարզությունը: Ցավոք, այդ դիրեկտիվը վերաբերում է ոչ միայն ԵՄ երկրներին, որտեղ միասնական ռեեստրի պահանջները պարտադիր են դառնում, այլ նաև ԵՄ-ի հետ ասոցացման հարաբերություններ ունեցող երկրներին, թեև տնտեսությունների և ներդրումային միջավայրի տեսանկյունից ասոցիատիվ անդամներն էապես զիջում են Եվրամիության երկրներին և զարգացման լրացուցիչ խթանիչների կարիք ունեն, այլ ոչ թե՝ հակառակին նպաստող միջոցների:

 

Ավելին, այս նախաձեռնությունը կարող է էապես հարվածել Հայաստանի ներդրումային գրավչությանը երրորդ աշխարհի երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի պետությունների և իրանցի ներդրողների կողմից ։ Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ զարգացող երկրներում ներդրումների ծավալի ընդհանուր նվազման պայմաններում, ի նպաստ զարգացած երկրների, այսպես կոչված, "հետկորոնաճգնաժամային" ժամանակաշրջանում, ԵՄ-ի կարգավորումների ընդունումն այնպիսի թույլ երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որնք նաեւ խիստ թուլացած են  համավարակի եւ պատերազմի հետեւանքով, ոչ միայն աննպատակահարմար է, այլեւ՝ չափազանց վնասակար:

 

Երկիրը պետք է սկսի զարգացնել նաեւ արժեթղթերի շուկան, հատկապես, կորպորատիվ արժեթղթերի, որոնք մինչ այժմ սաղմնային վիճակում են եւ արտասահմանյան պորտֆելային ներդրողների կողմից խթանման կարիք ունեն: Եվ այդ առումով, կարծում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, ԵՄ-ի "առաջադեմ" կարգավորումները միանգամայն ավելորդ են և, մեղմ ասած, հետընթաց են  տնտեսության համար, քանի որ AML 5 դիրեկտիվով նախատեսված շահառուների ռեեստրը նախատեսում է դրան հասանելիություն բավականին լայն շրջանակի անձանց համար, այդ թվում նաև Ոստիկանության համար ՝ առանց դատարանի սանկցիաների, և վերաբերում է ոչ միայն ահաբեկչության ֆինանսավորմանը, այլև այնպիսի երևույթներին, ինչպիսիք են մաքսանենգությունը, կաշառակերությունը, կոռուպցիան, հարկերից խուսափելը:

 

Վերլուծաբանները նաեւ նշում են, որ AML հինգերորդ դիրեկտիվի շրջանակներում համաձայնելով ԵՄ-ի "հանձնարարականներին", Հայաստանը շուտով ստիպված կլինի համաձայնել նաեւ վեցերորդ դիրեկտիվին, որն ուժի մեջ պետք է մտնի արդեն այս տարի: Այն նախատեսում է կասկածելի դրամական հոսքերի համար պատժի զգալի խստացում ՝ ընդհուպ մինչեւ ընկերությունների հարկադիր լուծարում եւ ֆիզիկական անձանց լուրջ քրեական պատասխանատվություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61