Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021 18:35
Նաիրա Բադալյան

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: