14:39
 Հինգշաբթի, 22 Ապրիլի 2021 14:39
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը պարծեցել է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային նախագծերով

Էկոնոմիկայի նախարարը պարծեցել է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային նախագծերով

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ներդրողների հետ քննարկումներ է վարում մի քանի հարյուր միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրերի շուրջ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարրաել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ խոսքը բոլորովին տարբեր բիզնեսների ներկայացուցիչների մասին է՝ սկսած ՏՏ-ից, վերջացրած շինարարությամբ։ Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է Գյումրիում "Կումայրի" պատմական կենտրոնի կառուցման նախագծի մասին, որի ներդրողներից մեկը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Բացի այդ, վկայակոչելով Եվրոպական բիզնես ասոցիացիայի խորհրդակցության արդյունքները, Քերոբյանը հաղորդել Է, որ Քարֆուր հիպերսուպերմարկետների ցանցի ղեկավարը մտադիր է մի քանի միլիոն դոլար ներդնել Հայաստանում 12 ամսվա ընթացքում 10 սուպերմարկետների բացման համար:

Դրա հետ մեկտեղ, նախարարը մատնանշել է գյուղատնտեսության ոլորտում մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր, մասնավորապես՝ կապված ինտենսիվ այգիների, ջերմոցների հետ ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ "Կումայրի" ճարտարապետական արգելոցի վերականգնման ծրագրի իրականացման մասին հայտնի է դարձել 2017 թվականի փետրվարին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ՝ օտարերկրյա ներդրողների ուղեկցությամբ Գյումրի կատարած այցի ժամանակ: Հաղորդվել էր, որ "Կումայրի" համալիրի վերականգնման համար անհրաժեշտ գումարը կազմում է 200 մլն դոլար, ուստի որոշում է կայացվել փուլային ծրագրի իրականացման մասին, որը պետք է սկսվեր Գյումրիի Ռուսթավելի և Շիրազ փողոցների վերանորոգումից: Նախքան ծրագրի մեկնարկը ստեղծվել է համապատասխան հիմնադրամ, նշանակվել է կառավարիչ: Հիմնադրամի առաջին ներդրողը Կարեն Կարապետյանն է՝ նվիրաբերելով 500 հազար դոլար։