Ուրբաթ, 23 Ապրիլի 2021 14:51
Կարինա Մելիքյան

2021 թվականին Հայաստանի տնտեսության վերաբերյալ  ԱՄՀ-ի կանխատեսումն ավելի պահպանողական է. 1% աճ՝ ԿԲ 1,4% կանխատեսման դիմաց

2021 թվականին Հայաստանի տնտեսության վերաբերյալ  ԱՄՀ-ի կանխատեսումն ավելի պահպանողական է. 1% աճ՝ ԿԲ 1,4% կանխատեսման դիմաց

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2021 թվականին Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 1 տոկոս աճ՝ 2022 թվականին մինչեւ 3,5 տոկոս արագացմամբ: Այս մասին նշվում Է Նաթան Փորթերի գլխավորությամբ հիմնադրամի թիմի կողմից Հայաստանի իշխանությունների հետ վիրտուալ քննարկումների արդյունքներն ամփոփող ԱՄՀ-ի հաղորդագրությունում, որոնք վերաբերում են վերջին տնտեսական իրադարձություններին, ապագայի հեռանկարներին եւ քաղաքական առաջնահերթություններին։

 

Տնտեսության վերականգնումը ձգձգվում է

 

Քննարկումների ավարտին Ն. Փորթերը հայտարարել է. "Վերականգնումն, ամենայն հավանականությամբ,  ձգձգվում է: Չնայած տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ անորոշությանը ՝ ԱՄՀ-ի կանխատեսումը պահպանողական է։ Գնաճը, մեր կանխատեսումներով, գագաթնակետին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, իսկ հետո տարեվերջին կնվազի մինչեւ 4 տոկոս ՝ ներմուծման պարենային գնաճի եւ արժույթի վերջին արժեզրկման ժամանակավոր ազդեցության անհետացմամբ:

 

Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2021 թվականին կաճի մինչեւ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոս՝ տնտեսական ակտիվության եւ ներմուծման աստիճանական վերականգնմանը զուգընթաց: Սպասվում է, որ պահուստները կմնան բավարար, ինչին կնպաստեն ս.թ. սկզբին թողարկված եվրապարտատոմսերը։ Աճի կարճաժամկետ ռիսկերը կապված են սպասվածից ավելի արագ պատվաստումների ծավալման հետ, մինչդեռ, վարակի լրացուցիչ ալիքները, համաշխարհային բարձր ֆինանսական անկայունությունը, առեւտրային լարվածությունը կհետաձգեն վերականգնման եւ կմեծացնեն արտաքին ճնշումը:

 

Քաղաքականության մոտակա առաջնահերթությունները

 

Նրա խոսքով, քաղաքականության մոտակա առաջնահերթությունները խոցելի տնային տնտեսությունների (ներառյալ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչների) պաշտպանությունն է, ծրագրված կապիտալ ծախսերի արագացումը եւ լայնածավալ պատվաստումների արագացումը՝ տնտեսական վերականգնմանն աջակցելու համար: Ն. Փորթերը կարծում է, որ այդ հոդվածները պետք է առաջնահերթ լինեն 2021 թվականի ծախսերի առկա փաթեթի շրջանակներում:

 

"2021 թվականի բյուջեի ՀՆԱ-ի 5,25 տոկոս դեֆիցիտը պատշաճ կերպով հավասարակշռում է քաղաքական աջակցության անհրաժեշտությունը ՝ կառավարական պարտքի ընդունելի մակարդակ ապահովելու համար։ Առանց էական նոր մակրոտնտեսական ցնցումների՝ ընթացիկ ծախսերի հետ կապված ցանկացած այլ նախաձեռնություն պետք է հաշվի առնվի հաստատված բյուջետային փաթեթի շրջանակում՝ առաջնահերթությունների փոփոխման ճանապարհով", - նշել է նա։

 

Նայելով առաջ

Ն. Փորթերը հայտարարել է. "Կարեւոր է, որպեսզի Հայաստանը պահպանի ուժեղ միջնաժամկետ ֆիսկալ հիմքը, հարկային բազայի ընդլայնման միջոցառումների ապահովմամբ, ինչպիսիք են շրջանառության եւ բնապահպանական հարկի բարեփոխումները, ինչպես նաեւ եկամտահարկի մասին հայտարարագրերը եւ ընթացիկ ծախսերի սահմանափակումը՝ պարտքի ընդունելի մակարդակ ապահովելու իշխանությունների կողմից սահմանված նպատակով: Դա թույլ կտա 2026 թվականի վերջին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը իջեցնել 60% նշաձողից ցածր։ Այդ միջոցառումները վճռորոշ նշանակություն ունեն սոցիալական եւ հեռանկարային բնույթի ապագա առաջնահերթ ծախսերի համար բավարար տարածք ապահովելու համար": Նա խորհուրդ է տվել շարունակել աշխատանքը ֆիսկալ բազայի ամրապնդման ուղղությամբ, ներառյալ ֆիսկալ ռիսկերի մոնիթորինգի ընդգրկման ընդլայնումը, շինարարության պատրաստ պետական ներդրումային նախագծերի կոնվեյերի ստեղծումը եւ ՊԵԿ հարկային օրենսդրության պահպանման ռազմավարության իրականացումը:

 

Մասնագետը կարծում է, որ պետական ներդրումների կառավարման համակարգի ամրապնդումը գերակա խնդիր է կարճաժամկետ և միջնաժամկետ որակական աճ ապահովելու համար: "Եվ, չնայած այն բանին, որ մշակման փուլում գտնվող գերակա նախագծերը պետք է առաջ տարվեն առանց հապաղելու, անհրաժեշտ են երաշխիքներ պետական ներդրումային որոշումների համարժեք գնահատումն ապահովելու համար։

Մասնավորապես, գնումները, նախագծերի կառավարումը, բոլոր նախագծերի իրականացումն ու հսկողությունը պետք է լինեն արդյունավետ, թափանցիկ եւ իրավահավասար բոլոր նախագծերի եւ մատակարարների համար", - պարզաբանել է Ն.Փորթները։

 

Դրամավարկային քաղաքականությունը մնում է համարժեք

 

Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) 2020թ. նախապես տոկոսադրույքը բարրձիարցել է 100 բազիսային կետի (բ. կ.) եւ եւս 25 բ.կ.-ով 2021թ. փետրվարին, կանխատեսելով գնաճի աճ պարենի համաշխարհային գների կտրուկ աճի եւ դրամի արժեզրկման պատճառով: ԿԲ-ն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի կանխատեսմանը և պատրաստ լինի ըստ անհրաժեշտության սրբագրել իր դրամավարկային քաղաքականությունը՝ թույլ տալով փոխարժեքին լինել ամորտիզատոր։ Թեեւ ֆինանսական հատվածում լարվածության ոչ մի նշան չկա, համավարակի լիակատար ազդեցությունը դեռ շարունակվում է, ինչն ընդգծում է վերահսկողական մարմինների մշտական զգոնության անհրաժեշտությունը՝ միջոցներ ձեռնարկելու դեպքում։ Չնայած չաշխատող վարկերի մինչեւ 7,3% հունվարյան աճին՝ բանկերը մնում են լավ կապիտալացված եւ իրացվելի:

 

Հայաստանում ավելի արագ ներառական աճի համար անհրաժեշտ է արագացնել պետական կառավարման հետագա ամրապնդմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները, բարելավել գործարար միջավայրը եւ ֆինանսավորման հասանելիությունը, ինչպես նաեւ ընդլայնել տնտեսական ինտեգրումը:

 

ԱՄՀ-ն իր կանխատեսումն ամփոփում է հիմնական երեք կետերով.

 

1.Հայաստանի տնտեսությունը կսկսի վերականգնվել 2021 թվականին COVID-19 համավարակի եւ 2020թ. վերջի ռազմական գործողությունների հետեւանքներից հետո: 2. Քաղաքականության առաջնահերթ խնդիրն է աջակցել տնտեսական վերականգնմանը, այդ թվում լայնածավալ պատվաստումներին արագ հետեւելու, նախատեսված պետական ներդրումների ժամանակին իրականացման եւ խոցելի տնային տնտեսությունների պաշտպանության ճանապարհով: 3. Ուժեղ քաղաքականության պահպանումը եւ ֆիսկալ եւ կառուցվածքային բարեփոխումների առաջ մղումը առաջիկա ամիսներին վճռորոշ նշանակություն կունենան վստահության ամրապնդման եւ երկարաժամկետ եւ ներառական վերականգնմանն աջակցության համար:

 

ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանի ՀՆԱ անկումը 2020թ. կազմել է 7,6% (առավելապես ծառայությունների ոլորտի և առևտրային հատվածի ծավալների անկիման պատճառով)' արտացոլելով COVID-19 համավարակի և ռազմական գործողությունների ազդեցությունը:

 

Տարեկան գնաճը 2020 թվականին (դեկտեմբերը՝ 2019թ. Դեկտեմբերի համեմատ) կազմել է 3,7 տոկոս ՝ 2021թ. մարտին արագանալով մինչև  տարեկան 5,8 տոկոս՝ պարենային վերջին գլոբալ գնաճի և դրամի արժեզրկման ֆոնին։ Բյուջեի դեֆիցիտը 2020 թ. աճել է մինչեւ ՀՆԱ-ի մոտ 5.5%, որն արտացոլում է խոցելի ֆիրմաներին եւ տնային տնտեսություններին պետական աջակցության ազդեցությունը եւ ավելի բարձր առողջապահական ծախսերը: Պետական պարտքը մինչեւ 2020 թվականը հասել Է ՀՆԱ-ի գրեթե 63,5 տոկոսի։ Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2020 թվականին կրճատվել է մինչեւ ՀՆԱ-ի 3,1 տոկոսը: Համախառն պահուստները, չնայած որոշակի կրճատմանը, մնում են համարժեք:

 

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի 2021 թվականի կանխատեսման համաձայն, Հայաստանում սպասվում Է ՀՆԱ-ի 3,4 տոկոս աճ, նախկինում սպասվող 3,1 տոկոսի եւ 2020թ. փաստացի 7,6 տոկոս անկման համեմատ: ՀԲ-ն նաեւ 2021 թվականի համար կանխատեսում է Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանման 8,7 տոկոս աճ, իսկ ներմուծման գծով ' 8,3 տոկոս աճ, 2020թ.արտահանման 3,9 տոկոս եւ ներմուծման 17,7 տոկոս փաստացի անկման դիմաց: 2021թ ընթացիկ հաշվի դեֆիցիտը Հայաստանի համար ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 4,8% - ը:  ՀՀ պետական պարտքի գծով 2021թ. ՀԲ-ն կանխատեսում է մինչև ՀՆԱ  70,8% աճ (2020թ. փաստացի 67,3% - ից): ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը, ՀԲ-ի կանխատեսմամբ, 2021 թվականին կկազմի 5,3 տոկոս (2020թ. փաստացի 5,1 տոկոսի դիմաց):

 

Fitch ընկերության կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ իրական աճը 2021 թվականին կկազմի 3,2 տոկոս, իսկ միջին տարեկան գնաճը ՝ 3,5 տոկոս:

 

ԵԱԶԲ - ի կանխատեսումը բազային սցենարով կանխատեսում է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 3,8 տոկոս աճ եւ 4,8 տոկոս գնաճ:

 

Հայաստանի Կենտրոնական բանկը, 2021 թվականին կանխատեսվող ՀՆԱ-ի 1,4 տոկոս աճին զուգահեռ, կանխատեսում է արտահանման 1-3 տոկոս աճ եւ ներմուծման 2-4 տոկոս անկում: Ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2021 թվականին, ԿԲ կանխատեսմամբ, կլինի 2-4% - ի սահմաններում։ Պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2021 թվականին կկազմի 5,3 տոկոս։

 

Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ 3.2 տոկոս աճ եւ 4 տոկոս գնաճ (+/-1.5): Պետբյուջեի համաձայն ՝ ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը կլինի 60 տոկոսից բարձր։

 

Մի քանի անգամ առավել լավատեսական կանխատեսում է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա կարծում է, որ Հայաստանի տնտեսության աճը 2021 թվականին կարող է հասնել երկնիշ ցուցանիշի։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68