Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021 16:33
Նաիրա Բադալյան

Փաշինյանը խոստանում է առաջիկայում հայտարարել գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրի մասին

Փաշինյանը խոստանում է առաջիկայում հայտարարել գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրի մասին

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

 

Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում:

 

Այս առումով կարծում եմ, որ նաև խնդիր ունենք մինչև այժմ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին հանրությանն իրազեկելու հետ կապված, որ մարդիկ տեսնեն, թե գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու ինչ հնարավորություններ կան: Նաև կարծում եմ, որ պետք է նոր ծրագրեր ներդնենք: Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»:

 

Վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն: «Այսինքն՝ մեր աշխատանքային պլաններում պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության որոշակի փոփոխություն, թե ինչքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը հանրապետությունում և մարզում:

 

Նաև ժողովրդագրության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն, և այստեղ էլ խնդիր եմ տեսնում կամ համենայնդեպս կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանով են տեղեկացված այն ծրագրերի մասին, որոնք այսօր արդեն գործում են: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարի՝ 2020թ. մայիսի 14-ին, ընդունել ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր: Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է:  20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ: «Մարզերի բնակիչների դեպքում իրենք կարող են օգտվել ոչ միայն իմ նախորդ նշած ծրագրից, այլև օգտվել և՛ սրանից, և՛ նրանից: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը մարզերում նույնպես փակվում է: Եվ, ըստ էության, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը պետությունը փակում է:

 

Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն:

 

Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, իհարկե, մարզերում այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դրված, որ ունենք եկամտային հարկի վերադարձի ծրագիր: Եթե ընտանիքն առաջնային շուկայից ձեռք է բերում բնակարան, և օրինակ, 250 000 դրամ աշխատավարձ է  ստանում, այս 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ընթացքում, ենթադրենք 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, այդ 20 տարվա ընթացքում 14 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին: Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ: Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ: Պետք է մարդկանց շարունակաբար ներկայացնել: Ընդհուպ՝ մեր սոցիալական աջակցության ծառայությունները կամ մարզպետարանները գուցե վերլուծություն անեն և պոտենցիալ շահառուներին գտնեն, մարդկանց հրավիրեն և ասեն՝ գիտեք, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, գուցե այս հնարավորություններից պետք է օգտվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մարզերում  բնակարանաշինության խթանումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:

 

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ  գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է  26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։

 

«Այս առումով, որպես ամփոփում. մենք խոսում էինք աշխատավարձերի, եկամտային հարկի և այլնի մասին, կրկին ուզում եմ ընդգծել, թե ինչքան կարևոր է նաև այս ծրագրերի իրականացման առումով, երբ.  ա) մարդիկ  գրանցվում են որպես աշխատող: Այսինքն, ցավոք, մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդիկ աշխատում են, բայց առանց գրանցման: Եվ երկրորդը՝ ինչքան կարևոր է, որ ճիշտ աշխատավարձն արձանագրվի, որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են: Մանավանդ, ուզում եմ հիշեցնել, որ որդեգրել ենք եկամտային հարկի նվազեցման քաղաքականություն՝ համահարթ եկամտային հարկի։ Այսօր արդեն եկամտային հարկը 22 տոկոս է, և մեր ընդունած օրենքի համաձայն, առաջիկա տարիներին եկամտային հարկը, ըստ էության, կգա ու կդառնա 20 տոկոս։ Այս առումով արդեն ահագին փոփոխություններ ունենք, և այդ քաղաքականությունը, իհարկե, մենք պետք է շարունակենք։ Ես փորձեցի ցույց տալ շղթան, որը ճիշտ դասավորելու դեպքում կարող է իրավիճակ փոխել, և այս առումով շատ կարևորում եմ իրազեկվածությունը։

 

Երբ մենք ասում ենք, որ գիտելիքը մեր տնտեսության և երկրի հիմնական շարժիչ ուժն է ու պետք է դառնա այդ շարժիչ ուժը, երբեմն գիտելիք ասելով մենք շատ ծանր բաներ ենք հասկանում. ասենք՝ իմանալ բարդ մաթեմատիկական բանաձևեր, բայց, օրինակ՝ սեփական հնարավորությունների մասին իմանալը նույնպես գիտելիք է։ Երբ մարդը գիտի, որ կարող է ծրագրից օգտվել այս կամ այն պայմաններում, նաև ընտանիքի պլանավորման որոշակի գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ընտանիքը նույնպես իր գործերը պետք է պլանավորի, որպեսզի առավելագույնս այս ծրագրերից օգտվի և, բնականաբար, այդ գիտելիքի վրա հենված բարեկեցության մակարդակը փոխի։

 

Այս հարցերը շատ կարևոր եմ համարում և պետական մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը համարում եմ հնարավորությունների մասին մարդկանց իրազեկելը: Որովհետև եթե մենք ընդունում ենք աջակցության ծրագրեր, և այդ ծրագրերը բոլոր պոտենցիալ շահառուներին մի քանի անգամ չի իրազվեկում, նրանց չի տեղեկացվում, որ նրանք ունեն այսպիսի հնարավորություններ, այդ ծրագրերը կյանքում մեծ արդյունքներ չեն տալիս։ Այնպես որ հույս ունեմ, որ նաև մեր մարզպետարանները, պետական կառավարման մյուս մարմիններն անընդհատ ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրները, և մենք կոնկրետ առաջընթաց կարող ենք արձանագրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խնդիրներին ու իրականացվող ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 155 հազար հեկտար, որից վարելահողերը՝  74 հեկտար: Նշված հողատարածքներից մշակվում է 37 տոկոսը, ինչի հիմնական պատճառն, ըստ մարզպետի, հողատարածքների մասնատվածությունն է, սեփականատերերի բացակայությունը, ոռոգման համակարգերի անմխիթար վիճակը: Տեղեկացվել է, որ վերջին աշնանացանի ժամանակ մշակվել է 33 հազար հեկտար հողատարածք, ավելի քան 10 հազար հեկտար էլ կմշակվի գարնանացանի ընթացքում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կավելանա 1500 հեկտարով: 

Մարզպետը հավելել է, որ մարզում առկա են 100 հեկտար ջերմոցային տնտեսություններ, որտեղ մշակվում են բանջարեղեն, ելակ և ծաղիկներ: 2019 թվականի համեմատ մարզում նախորդ տարի ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է 28 հեկտարով: Կոտայքում առկա են նաև 627 հեկտար ինտենսիվ այգիներ` հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգերով: Առաջիկայում ներդրումային նոր ծրագրի շրջանակում մարզում հիմնվելու են 108 հեկտար ազնվամորու նոր այգիներ:

 

Նշվել է, որ Կոտայքում ներկայումս խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում է 54 հազար 200 գլուխ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 400 հարյուրով: Մանր եղջերավորների քանակը կազմում է 44 հազար, աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 5 հազար գլուխ: Մարզում գործում է 18 սպանդանոց, որոնցից 7-ը` խոշոր: Մարզպետը վստահեցրել է, որ ֆերմերների մեծ մասը մորթը կազմակերպում են հենց սպանդանոցներում:

 

Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:

 

Կոտայքի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Ներկայումս 40-ից ավելի ծրագիր ընթացքի մեջ է: Կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև Երևան-Լանջազատ-Գառնի, Գառնի-Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները, Գառնիի տաճարի մերձակա տարածքի վերականգնումը, վերանորոգվում է Խոսրովի անտառ տանող ճանապարհը: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնանորոգել նաև Աբովյան-Արզնի հանրապետական նշանակության ճանապարհի չորս կիլոմետրանոց հատվածը, Երևան-Գառնի-Գեղարդի վանական համալիր  տարոնղ 6 կիլոմետրանոց հատվածը:

 

Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Աբովյանում և Հրազդանում Թումո կենտրոնների հիմնման աշխատանքները:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարը կարևորել է  ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի, բնակարանաշինության խթանման աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես բարեկեցության բարձրացմանը, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, որոնք կխթանեն մեծածավալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու համայնքային խնդիրներըի լուծմանը:

 

Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կանխատեսում. Հայաստանի համար պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ առջեւում են   Կանխատեսում. Հայաստանի համար պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ առջեւում են  
"Հյուսիս-Հարավ" ճանապարհի 4-րդ տրանշին պետբյուջեից կուղղորդվի 3 մլրդ դոլար  
ՎԶԵԲ-ը 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանի աերոնավիգացիային   ՎԶԵԲ-ը 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանի աերոնավիգացիային  
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներումՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Հայաստանը կհայտնվի World Travel Awards-ի հավակնորդների թվում   Հայաստանը կհայտնվի World Travel Awards-ի հավակնորդների թվում  
Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը մի շարք տնտեսական ուղղություններովՀայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը մի շարք տնտեսական ուղղություններով
Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը թողել է անփոփոխ. 2021 թվին  3,4%՝  2022 թվին մինչեւ 4,3% արագացմամբՀամաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը թողել է անփոփոխ. 2021 թվին  3,4%՝  2022 թվին մինչեւ 4,3% արագացմամբ
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմիցԱննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
Էմիրաթական «Մասդար»  ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցիԷմիրաթական «Մասդար»  ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցի
ԵԱԶԲ-ն պատրաստ է դիտարկել տարածաշրջանում ինտեգրման նախագծերըԵԱԶԲ-ն պատրաստ է դիտարկել տարածաշրջանում ինտեգրման նախագծերը
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մինչեւ ապրիլ համալրվել է տարեկան 6% - ով, իսկ հաշիվները ՝ 4,3%-ով   Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մինչեւ ապրիլ համալրվել է տարեկան 6% - ով, իսկ հաշիվները ՝ 4,3%-ով  
«Տելեկոմ Արմենիա»-ի ղեկավարը պատմել է Reinvent by Renderforest կոնֆերանսում իր հաջողության պատմության մասին«Տելեկոմ Արմենիա»-ի ղեկավարը պատմել է Reinvent by Renderforest կոնֆերանսում իր հաջողության պատմության մասին
Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի   Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի  
2020թ. Հայաստանի պետական բյուջեից մարզպետարաններին դոտացիաները կազմել են շուրջ 115 մլն դոլար   2020թ. Հայաստանի պետական բյուջեից մարզպետարաններին դոտացիաները կազմել են շուրջ 115 մլն դոլար  
Ֆինանսների նախարարություն. 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ   Ֆինանսների նախարարություն. 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ  
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին աճել է տարեկան 2,6% - ով   Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին աճել է տարեկան 2,6% - ով  
Ռուսաստանից հնդկաձավարի արտահանումը ժամանակավորապես արգելվել է   Ռուսաստանից հնդկաձավարի արտահանումը ժամանակավորապես արգելվել է  
Նոր հնարավորություն բիզնեսի համարՆոր հնարավորություն բիզնեսի համար
Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրաԱմերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա
"Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն հունիսի վերջին ժամկետից շուտ կանցնի ամբողջությամբ փակ ջրօգտագործման ցիկլի
2020 թվականին ԱՄՆ-ի, ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի դոնորների ֆինանսական աջակցությունը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գերազանցել է պետբյուջեի հատկացումները   2020 թվականին ԱՄՆ-ի, ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի դոնորների ֆինանսական աջակցությունը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գերազանցել է պետբյուջեի հատկացումները  
Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս ՄալիժԱմերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժ
2020 թվականին ԱԺ-ն 466 մլն դրամ  է ծախսել պարգեւավճարների, դրամական պարգեւատրումների եւ հատուկ վճարների համար2020 թվականին ԱԺ-ն 466 մլն դրամ է ծախսել պարգեւավճարների, դրամական պարգեւատրումների եւ հատուկ վճարների համար
Հայաստանն առավել կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորում  կառուցապատողի համար   Հայաստանն առավել կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորում  կառուցապատողի համար  
ԵԱԶԲ-ն եւ ԵԱԶԲ-ն եւ "Ռոստելեկոմը" ընդլայնում են համագործակցությունը թվային ոլորտում  
2020 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ծախսերը կազմել են մոտ 35 մլն դոլար2020 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ծախսերը կազմել են մոտ 35 մլն դոլար
2020 թվին ԵՄ-ն Հայաստանին 68,7 մլն եվրո է հատկացրել բյուջետային աջակցության համար   2020 թվին ԵՄ-ն Հայաստանին 68,7 մլն եվրո է հատկացրել բյուջետային աջակցության համար  
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային պորտֆելի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային պորտֆելի ծավալը
Էներգետիկայի նախկին փոխնախարարի եւ նախկին վարչապետի որդու ընկերությունը հերթական հարկային արտոնությունն է ստացել կառավարությունից   Էներգետիկայի նախկին փոխնախարարի եւ նախկին վարչապետի որդու ընկերությունը հերթական հարկային արտոնությունն է ստացել կառավարությունից  
ՊԵԿ ղեկավարը խոստովանել է.  հարկային հավաքագրումների աճը մեծապես պայմանավորված է ապրանքների գների բարձրացմամբ եւ ավելի լավ վարչարարությամբՊԵԿ ղեկավարը խոստովանել է.  հարկային հավաքագրումների աճը մեծապես պայմանավորված է ապրանքների գների բարձրացմամբ եւ ավելի լավ վարչարարությամբ
 Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկը երեխաներին հրավիրել է ֆիլմ դիտելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկը երեխաներին հրավիրել է ֆիլմ դիտելու
IFC-ի նոր համագործակցությունը Evocabank-ի հետ՝ աջակցելու փոքր բիզնեսներին, խթանելու դրանց դիմակայունությունը և վերականգնումըIFC-ի նոր համագործակցությունը Evocabank-ի հետ՝ աջակցելու փոքր բիզնեսներին, խթանելու դրանց դիմակայունությունը և վերականգնումը
Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթԱմերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ
Բենզինի գնի նվազում չի լինի. ՏՄՊՊՀ ղեկավար   Բենզինի գնի նվազում չի լինի. ՏՄՊՊՀ ղեկավար  
  IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել  IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել
Համավարակի և Արցախի պատերազմի տարում Հայաստանի պետական հատվածում գրեթե հիսուն միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւավճարներ են տրվելՀամավարակի և Արցախի պատերազմի տարում Հայաստանի պետական հատվածում գրեթե հիսուն միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւավճարներ են տրվել
ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթովՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դժգոհ է փորձարարակոնստրուկտորական եւ գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված միջոցների ծավալից   Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դժգոհ է փորձարարակոնստրուկտորական եւ գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված միջոցների ծավալից  
Վահան Քերոբյանը Հայաստանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում սուբսիդավորելու Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիահաղորդակցությունըՎահան Քերոբյանը Հայաստանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում սուբսիդավորելու Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիահաղորդակցությունը
Այն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, եւ՝ թե ով է այն կառուցում, ՊԵԿ նախագահը տեղեկացել է լրագրողներիցԱյն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, եւ՝ թե ով է այն կառուցում, ՊԵԿ նախագահը տեղեկացել է լրագրողներից
BSTDB-ն Ամերիաբանկին 23 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման համար   BSTDB-ն Ամերիաբանկին 23 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման համար  
Ճգնաժամային 2020 թվականին Հայաստանի պետբյուջեն երկու անգամ վերանայվել է ծախսերի ավելացման ուղղությամբ   Ճգնաժամային 2020 թվականին Հայաստանի պետբյուջեն երկու անգամ վերանայվել է ծախսերի ավելացման ուղղությամբ  
Ֆինանսների նախարարություն. Չնայած ճգնաժամային 2020 թվին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0,1 տոկոսային կետով  մինչեւ 22,4 տոկոսՖինանսների նախարարություն. Չնայած ճգնաժամային 2020 թվին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0,1 տոկոսային կետով  մինչեւ 22,4 տոկոս
Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն էԿոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
ՀՀ ԿԲ ղեկավար. Տնտեսական իրավիճակը թելադրում է հակացիկլիկ քաղաքականության անցկացման կարեւորությունը՝ մակրոտնտեսական հավասարակշռություն պահպանելու համարՀՀ ԿԲ ղեկավար. Տնտեսական իրավիճակը թելադրում է հակացիկլիկ քաղաքականության անցկացման կարեւորությունը՝ մակրոտնտեսական հավասարակշռություն պահպանելու համար
Պետգնումների գրեթե կեսը կատարվել է մեկ անձից. Հաշվեքննիչ պալատ   Պետգնումների գրեթե կեսը կատարվել է մեկ անձից. Հաշվեքննիչ պալատ  
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերը 2020 թվականի արդյունքներով շուրջ 80 մլրդ դրամով գերազանցել են ծրագրային ցուցանիշը   ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերը 2020 թվականի արդյունքներով շուրջ 80 մլրդ դրամով գերազանցել են ծրագրային ցուցանիշը  
2020 թվականին Հայաստանը 0,6 մլրդ դրամով կրճատել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետբյուջեում ամրագրված ֆինանսավորումը   2020 թվականին Հայաստանը 0,6 մլրդ դրամով կրճատել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետբյուջեում ամրագրված ֆինանսավորումը  
Հաշվեքննիչ պալատն ահազանգում է. Հայաստանն անցել է թույլատրելիի սահմաններըՀաշվեքննիչ պալատն ահազանգում է. Հայաստանն անցել է թույլատրելիի սահմանները
Հայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձըՀայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձը
"Ամեն ինչ իր գինն ունի". Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է "Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվությունը  
Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է  ընձեռումԿոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է  ընձեռում
Հայաստանից Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին կմասնակցի Գլխավոր դատախազության պատվիրակությունըՀայաստանից Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին կմասնակցի Գլխավոր դատախազության պատվիրակությունը
Privilege Banking․ IDBank-ի առաջարկը պրեմիում դասի ծառայությունների սիրահարներինPrivilege Banking․ IDBank-ի առաջարկը պրեմիում դասի ծառայությունների սիրահարներին
LCR-ի եւ NSFR-ի նոր նորմատիվները կուժեղացնեն բանկերի կայունությունը իրացվելիության կարճաժամկետ եւ երկարաժամկետ շոկերի նկատմամբLCR-ի եւ NSFR-ի նոր նորմատիվները կուժեղացնեն բանկերի կայունությունը իրացվելիության կարճաժամկետ եւ երկարաժամկետ շոկերի նկատմամբ
Կոնվերս Բանկ. Քեշբեք եւ Երեւան պարկի տոմսեր՝ Հունիսի մեկի կապակցությամբԿոնվերս Բանկ. Քեշբեք եւ Երեւան պարկի տոմսեր՝ Հունիսի մեկի կապակցությամբ
Կալիֆորնիայի GO-Biz-ը առեւտրի եւ ծառայությունների գրասենյակ է ստեղծում ԵրեւանումԿալիֆորնիայի GO-Biz-ը առեւտրի եւ ծառայությունների գրասենյակ է ստեղծում Երեւանում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
11.06.2021
RUB7.240.05
USD518.61-0.67
EUR630.16-1.49
GBP733.681.60
CAD428.60-0.24
JPY47.34-0.08
CNY81.220.05
CHF578.35-0.94