Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ Woman’s Card վճարային քարտերով եւ ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլեւ որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:
«Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկի Woman’s քարտապաններին մեր առաջարկի նկատմամբ հետաքրքրության եւ ակցիայի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Դրա շրջանակում Woman’s քարտատեր կանանց համայնքը համալրվեց հազարավոր նոր քարտապաններով, որոնցից շատերը, կատարելով ակցիայի չափորոշիչներին համապատասխանող ծավալի անկանխիկ գնումներ, օգտվել են cashback –ից: Ընդհանուր առմամբ, վերադարձված գումարը գերազանցել է 5 մլն ՀՀ դրամը»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ 2016թ-ից ի վեր անկանխիկ գնումների խրախուսման տարբեր ակցիաների շրջանակում cashback-ի ծավալը կազմել է 130 մլն դրամ:
Կոնվերս Բանկը հետամուտ է իր քարտային պրոդուկտների զարգացմանը, հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների անցկացմանը եւ առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |