
Արմինֆո.Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։
Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար Ֆերնանդո Պեռո դե Պիննիկը։
ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթություններին, որոնց շրջանակներում ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության շրջանակներում մաքսային վարչարարության կիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումների մոտարկման համատեքստում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
RUB | 4.75 | -0.04 |
USD | 382.72 | 0.10 |
EUR | 444.15 | -1.53 |
GBP | 504.23 | -1.52 |
CAD | 274.21 | -0.33 |
JPY | 24.86 | -0.27 |
CNY | 53.81 | -0.08 |
CHF | 478.40 | -2.22 |

