Երեքշաբթի, 1 Հունիսի 2021 13:56
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձը

Հայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձը

Արմինֆո. Անցյալ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված միջազգային համաժողով` "Կորպորատիվ կառավարման արդի միտումները. միջազգային փորձը եւ հայկական իրականությունը": Համաժողովն ընթանում էր "Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ" կարգախոսի ներքո։ Համաժողովի կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակիցը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին խնդրեց պատմել այն մասին, թե ինչպես է ընթացել համաժողովը, եւ ինչ հետեւություններ են արվել դրա արդյունքում:

 

- Նարինե, ինչպես հասկացա, ձեր համաժողովն իր ուշադրությամբ պատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Գովելի է, որ տնտեսական իշխանությունները հասկանում են երկրում կորպորատիվ կառավարման համակարգի`  որպես բիզնեսի զարգացման, ռիսկերի կառավարման եւ տնտեսական արդիականացման լուրջ գործիքի ձևավորման դերը, այդ թվում, հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության (ESG) գործոնները:

 

- Այո, դուք միանգամայն իրավացի եք, այս խնդրին սկսել են ուշադրություն դարձնել նաև պետական կառույցները, և դա մեզ ուրախացնում է։ Դուք գիտեք, որ այդ հարցերով մեր կենտրոնը շատ վաղուց է զբաղվում, վիթխարի ծավալի աշխատանք է կատարվել, բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, և ահա, կարծես, սառույցը շարժվեց։ Նախարարը ելույթ ունեցավ համաժողովում և միանշանակ հայտնեց իր աջակցությունն այս շարժմանը՝ կայուն զարգացման, թափանցիկության, մրցունակության բարձրացման, ներդրումային գրավչության և տնտեսական միջավայրի զարգացմանը նպաստող ողջ համալիրն ապահովելու նպատակով: Էկոնոմիկայի նախարարության եւ մեր կենտրոնի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում մենք պայմանավորվել ենք համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում կորպորատիվ կառավարման բարձր չափորոշիչների ներդրմանը:

 

- Կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես հայտնի է, նպատակաուղղված է խնդիրների մի ողջ համալիրի լուծմանը։ Կարևորագույններից մեկը բիզնեսի թափանցիկության ապահովումն է և, որպես հետևանք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը։ Արդյո՞ք քննարկվել է մեզ համար արդիական այս խնդիրը։

 

- Այո, այդ հարցին մենք որոշակի ժամանակ նվիրեցինք։ Համաժողովում ելույթ ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակիցներին պատմեց երկրում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի մասին: Նա նշեց, որ հանձնաժողովն աշխատանք է սկսել պետական հատվածում բարեվարքության մշակույթի զարգացման, ինչպես նաեւ կոռուպցիայի հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության եւ ընկալունակության բարձրացման, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ համագործակցության նպատակով: Նա ճիշտ նկատեց, որ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը թույլ կտա բարձր էթիկական մակարդակում աջակցել սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման համար այդքան անհրաժեշտ պետության եւ մասնավոր հատվածի միջեւ գործընկերության բարձր մակարդակը, ինչը թույլ կտա կառուցել կոռուպցիայի կանխարգելման  օրինակելի համակարգ, և ինքնին գործարար էթիկայի, գործարար մշակույթի զարգացումը զգալի դերակատարում կունենա տնտեսական աճի ու զարգացման գործում:

 

- Հետաքրքիր է, որ կորպորատիվ կառավարմանը նվիրված խորհրդաժողովում դուք քննարկել եք նաեւ, այսպես կոչված, պատասխանատու ֆինանսների կամ պատասխանատու ներդրումների (responsible investments) հետ կապված հարցեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության եւ կորպորատիվ կառավարման որակի (ESG) գործոնների հաշվառման տեսանկյունից: Մի բան, որը բավականին նոր է հայկական բիզնեսի համար։

 

- Մենք համաժողովին հրավիրել էինք PricewaterhouseCoopers ընկերության Շվեյցարիայի գրասենյակի տնօրենին՝ կայուն ֆինանսների փորձագետ Անտոնիուս Կումբարակիսին, ով համաժողովի մասնակիցներին ծանոթացրեց կայուն զարգացման հայեցակարգին, հատկապես, ներկա իրավիճակում, երբ ողջ աշխարհն ապրում է տնտեսական, քաղաքական, բնապահպանական անորոշությունների պայմաններում, որոնք առանձնակի սրություն են ստանում COVID-19 համավարակի ազդեցությամբ: Ինձ դուր եկավ նրա հղումը Դալայ Լամայի խոսքերին. "Մեր հավաքական և անհատական պատասխանատվությունն է պահպանել և հոգ տանել աշխարհի մասին, որտեղ ապրում ենք": Կայունությունը, միանշանակ, խնդիր է, որը հավասարապես անդրադառնում է բոլորի վրա՝ այնպես, ինչպես կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացումը եւ շրջակա միջավայրի վերականգնումը: Նա ասաց, որ ընկերությունների մեծ մասը, հատկապես, զարգացող երկրներում, չեն ցանկանում փող ծախսել կայուն զարգացման համար, սակայն ESG-ն աստիճանաբար թափ է հավաքում նաեւ նոր շուկաներում, որոնց զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ: Ի վերջո, կայուն ֆինանսները վերաբերում են ֆինանսական ցանկացած ծառայության կամ գործիքի, որը բնապահպանական, սոցիալական և կառավարման չափորոշիչները միավորում է գործարար կամ ներդրումային որոշումներին` երկարաժամկետ օգուտների ստանալու համար: Դա օգուտ է ինչպես հենց տնտեսական գործակալների, այնպես էլ նրանց հաճախորդների, իսկ ընդհանուր առմամբ, նաեւ հասարակության համար:

Նշվեց, որ ներկայումս համաշխարհային շուկայում ներկայացված են բազմաթիվ ֆինանսական պրոդուկտներ։ Դրանց մեծ մասը "կանաչ" են, սակայն հարց է, թե որքանով են դրանք կանաչ իրականում: 2008 թվին ԵՄ-ը ստեղծել է կայուն ֆինանսավորման փորձագետների խումբ, որը, մի կողմից, տրամադրում է կլիմայական պայմանների բարելավման ուղեցույցներ և գործողությունների ծրագիր, իսկ մյուս կողմից, ապահովում կայուն տնտեսական գործունեության ընդհանուր ընկալումը, իսկ մեխանիզմները ներառում են ոլորտների լայն շրջանակ՝ խարդախությունից մինչև գործառնական գործունեություն: Եվ դա ավելին է, քան, պարզապես, հաշվետվողականությունը:

 

Բայց, ինչը կարեւոր համարեց մեր հյուրը, դա այն է, որ այս ոլորտում արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են մարդկանց աշխարհայացքի հիմնարար փոփոխություններ: Միաժամանակ, տեղի է ունենում սերնդափոխություն, իսկ դրան հաջորդում է նաև նախասիրությունների փոփոխությունը, և այսօր ESG-ը ոչ միայն տուրք է նորաձեւությանը կամ մարքեթինգային գործիք, դա երկարաժամկետ կարևոր միտում է, որը խրախուսում է նորարարությունը և նպաստում թափանցիկությանը։

 

- Խորհրդաժողովի ընթացքում Դուք անդրադարձաք կառուցողական ներդրումների թեմային։ Եկեք պարզաբանենք, թե ինչ է հասկացվում "կառուցողական ներդրումներ" ասելով, թե ինչպես են այդ ներդրումներն առնչվում կորպորատիվ կառավարմանը, եւ ինչ դեր են խաղում այս ամենում բիզնեսի բարեվարքությունն ու էթիկական մշակույթը:

 

- Կառուցողական կապիտալը՝ դա պատասխանատու, թափանցիկ, հաշվետու ներդրումներ են։ Այլ կերպ ասած՝ դա ֆինանսական հոսքեր են, որոնք լավ են կարգավորվում եւ կառավարվում են ինչպես ֆինանսավորման աղբյուրում, այնպես էլ նպատակակետում: Եվ դա վերաբերում է ոչ միայն օրենսդրությանը, այլև ինքնակարգավորման մեխանիզմներին։ Պատասխանատու ներդրողները տարածում են բիզնես-մշակույթ, ինչի արդյունքում, որպես կառուցողական ներդրումների ընդհանուր ազդեցություն, ձևավորվում է թափանցիկ, հաշվետու գործարար միջավայր, նվազում է կոռուպցիան, խթանվում է էթիկական մշակույթը, առաջին պլան է գալիս բնապահպանական և սոցիալական անվտանգությունը։ Դրանք նպաստում են ոչ թե առանձին անհատների կամ խմբերի, այլ հանրային կյանքի որակի բարձրացմանը: Կառուցողական ներդրումները կատարվում են որոշակի ընկերություններում, սակայն դրանց ազդեցությունը դուրս է գալիս այդ ընկերությունների շրջանակներից: Իրենց ներդրումների անվտանգության նպատակով ներդրողները կենտրոնանում են օրենքի գերակայության եւ ինստիտուտների զարգացմանը նպաստող կանոնների վրա: Կորպորատիվ կառավարման որակը վճռորոշ նշանակություն ունի կառուցողական կապիտալի համար: Կարելի է ասել, որ կառուցողական կապիտալն ապրում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով և կանոններով։

 

Հայաստանում կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման համար Կորպորատիվ կառավարման կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ ստեղծել է Բիզնես էթիկայի ակումբ՝ որպես հայկական գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնություն։ Ակումբը նպատակ ունի բարձրացնել վստահությունը Հայաստանի տնտեսական համակարգի նկատմամբ, աջակցել երկարաժամկետ, համբերատար և կառուցողական ներդրումներին, ինչպես նաև՝  տնտեսական զարգացմանը:

 

- Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցեր: Դուք քննարկե՞լ եք, թե ինչպես կարելի է, ընդհանրապես, դիմակայել ֆորս-մաժորների ըստ Թալեբի, այսպես կոչված, "սև կարապների" առաջացմանը։

 

- Այդ հարցերին համաաժողովում նվիրված էր մի ամբողջ նստաշրջան։ Ակտիվ ելույթ ունեցան Սերբական Telenor Serbia ընկերության հաղորդակցության հարցերով խորհրդական Սանդա Սթեյները և Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Տիգրան Դավթյանը: Սա շատ արդիական հարց է Հայաստանի համար, որին վիճակված էր ոչ միայն բախվել կորոնաճգնաժամին, այլև վերապրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը հանգեցրեց քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման։ Մենք քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ճգնաժամի ժամանակ ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները, ճգնաժամի հետևանքները աշխատակիցների եւ ղեկավարության համար, թե ինչ որոշումներ պետք է կայացնի տնօրենների խորհուրդը հուզական սթրեսի պայմաններում` միաժամանակ պահպանելով մտավոր կենտրոնացումը եւ եռանդը, եւ ինչպես տնօրենների խորհուրդը կարող է ոգեշնչել թիմին ճգնաժամային իրավիճակներում: Դավթյանը, իմ կարծիքով, ճիշտ  նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն կանխատեսել ճգնաժամերը, այլ՝ միշտ պատրաստ լինել դրանց։ Այսպես, նա պատմեց, որ ճգնաժամի ժամանակ Ամերիաբանկը կենտրոնացել է իր անդամների իրական անկախության եւ գործադիր թիմի հետ տնօրենների խորհրդի գործակցության  վրա: Բանկի խորհրդի յոթ անդամներից հինգն անկախ են, ունեն իրենց մասնագիտացման բնագավառները և միշտ պատրաստ են իրենց գիտելիքները կիսել ղեկավար թիմի հետ: Առանձնակի կարևոր է, երբ ճգնաժամային իրավիճակներում կազմակերպությունը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն:

Իսկ Սանդրա Սթեյների կարծիքով, ճգնաժամերի ժամանակ աշխատակիցները, որպես կանոն, վախեցած են և նայում են ղեկավարության, խորհրդի վարքագծին: Նման պահերին շատ կարևոր է աշխատակիցների հետ կիսվել անհրաժեշտ տեղեկատվությամբ, տալ հստակ և իրատեսական առաջադրանքներ։ Հարկավոր է հակաճգնաժամային կառավարման թիմ, դերերի հստակ բաժանում՝ ով և ինչ պետք է անի, և՝ երբ։ Նա նույնպես ընդգծեց, որ ճգնաժամային կանխատեսումը շատ է օգնում իրական ճգնաժամի պայմաններում, եւ չպետք է մոռանալ մանրուքների  մասին ևս:

 

Ընդ որում, համաժողովի մասնակիցները նշեցին, որ վատթարագույնը, ինչ կարող է տեղի ունենալ կորպորատիվ կառավարման համակարգում, խորհրդի եւ գործադիր մարմնի լիազորությունների ոչ հստակ տարանջատումն է: Որոշ դեպքերում խորհուրդը ստանձնում է ավելի շատ պարտականություններ, իսկ որոշ դեպքերում ՝ հակառակը։ Լիազորություններն ու պարտականությունները պետք է լինեն խիստ և ճիշտ հավասարակշռված, և այդ ոսկե կանոնը պետք է աշխատի, եւ՝ ոչ միայն ճգնաժամային կառավարման ռեժիմում։

 

- Ռիսկերի կառավարման տեսանկյունից համաաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ կիբերանվտանգության հարցերին: Պատմեք, թե ինչ հետեւության են հանգել համաժողովի մասնակիցները կորպորատիվ կառավարման համակարգի ձեւավորման քննարկմանն այս առումով:

 

- Այս թեմայի շուրջ համաժողովի մասնակիցների հետ շփվեց "Ուկրէկսիմբանկի" անկախ տնօրեն Դիմիտրի Չիչլոն: Նա պատմեց այն մասին, թե ինչպես չորս տարի առաջ աշխարհը գրոհի էր ենթարկվել NotPetya վնասակար ճիճվի կողմից։ Ուկրաինան, օրինակ, դրա պատճառով կորցրել է իր ՀՆԱ-ի 0,5 տոկոսը։ Ուստի, նման հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել՝ բիզնեսի երկարաժամկետ ռազմավարությանը  ՏՏ-մոդելի  ինտեգրման միջոցով։ Անհրաժեշտ է մշտադիտարկում ինչպես մարդկանց, այնպես էլ գործընթացների մակարդակով։ Դա, ինչպես ասվեց համաժողովի ժամանակ, ավելի շուտ փիլիսոփայություն է, քան տեխնիկական մանրուք։ Եթե ես ունեմ բիզնես, ես պետք է մտածեմ դրա անվտանգության մասին:

 

Հայաստանի Կենտրոնական Բանկի ՏՏ տնօրեն, կորպորատիվ ծառայությունների տնօրինության ղեկավարի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանի համոզմամբ, հարյուր տոկոսանոց անվտանգության հասնել անհնար է, քանի որ հնարավոր չէ ծածկել բոլոր ռիսկերը: Կա վիճակագրություն: Եթե դուք ցանկանում եք ծածկել ձեր ռիսկերի ավելի քան 85%-ը, դուք պետք է ներդնեք նույնքան գումար: Դա նշանակում է, որ պետք է գնալ որոշակի ռիսկի: Հետևաբար, տնօրենների խորհուրդը պետք է որոշի ռիսկ-ախորժակը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը։ Շատ կարեւոր է հասկանալ, որ կիբերանվտանգությունը մարդկային մշակույթ է, այլ՝ ոչ թե, պարզապես, տեխնոլոգիա: Եթե դուք չփոխեք ձեր մտածելակերպը, դուք չեք կարողանա անցնել բիզնեսի հաջորդ` ավելի բարձր մակարդակ, որը հիմնված է կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա, և հազիվ թե արժե նոր մտածողություն ակնկալել նաեւ աշխատակիցներից:

 

- Շնորհակալ եմ Ձեզանից նման սպառիչ ներկայացման համար: Մնում է միայն հուսալ, որ կորպորատիվ կառավարման իրական, այլ ոչ թե ձեւի համար թղթին գրված սկզբունքները, այնուամենայնիվ, աստիճանաբար կներդրվեն նաև Հայաստանի բիզնես-մշակույթի մեջ։ Լավ է, որ դուք դրանով այդքան համառորեն զբաղվում եք, քանի որ, ինչպես հայտնի է, "ընկած քարի տակ ջուրը չի հոսում": Հաջողություն:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06