Արմինֆո. 2020 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարությանը ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 15,2 մլրդ դրամ, սակայն համավարակի եւ ռազմական գործողությունների հետ կապված ճշգրտումների արդյունքում հատկացումները կազմել են 14,6 մլրդ դրամ, հունիսի 1-ին խորհրդարանում հաղորդել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ:
Ըստ Ջանջուղազյանի, գերատեսչությունը, ըստ պետբյուջեի, այդ ֆինանսավորման շրջանակներում պատասխանատու է եղել 7 ծրագրերի և 15 միջոցառումների կատարման համար։
Միջոցների հիմնական մասը՝ 11,2 մլրդ դրամ կամ ծախսերի շուրջ 78% - ն, ուղղորդվել է Փրկարար ծառայության գործունեության ֆինանսավորմանը։ Նախարարության աշխատակազմի պահման համար հատկացվել է 1,096 մլրդ դրամ, իսկ մնացած միջոցները' Սեյսմիկ պաշտպանության, օդերեւութաբանական ծառայության, արձագանքման հզորությունների զարգացման եւ տեխնիկական պաշտպանության ծրագրի համար:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |