Հինգշաբթի, 3 Հունիսի 2021 17:44
Նաիրա Բադալյան

2020 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ծախսերը կազմել են մոտ 35 մլն դոլար

2020 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ծախսերը կազմել են մոտ 35 մլն դոլար

Արմինֆո. 2020թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարության բյուջեն սկզբնական ծրագրի համեմատ ավելացել է 1,6 մլրդ դրամով' մինչեւ 17,1 մլրդ դրամ (մոտ 35,6 մլն դոլար. դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 476,4 դրամ): Այդ մասին հունիսի 3-ին ԱԺ-ում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

 

Մասնավորապես, ի սկզբանե 2020թ. ԱԳՆ-ին  պետական բյուջեից նախատեսվում էր  հատկացնել 15,5 մլրդ դրամ  6 ծրագրերի եւ 18 միջոցառումների իրականացման համար ։ Սակայն ճշգրտումների արդյունքում բյուջեն ավելացել է մինչեւ 17,1 մլրդ դրամ (մոտ 35,2 մլն դոլար), իսկ փաստացի ծախսերը կազմել են 16,8 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 98,5%