Արմինֆո. 2021թ. հունիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը գործում է Ռուսաստանից հնդկաձավարի արտահանման արգելք: Այդ մասին, ինչպես հաղորդել է "Պառլամենտսկայա գազետան", ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, որն ուժի մեջ է մտնում հունիսի 5-ին։
Նաեւ հաղորդվում է, որ արգելքը չի անդրադառնա հումանիտար օգնության եւ տարանցիկ փոխադրումների վրա։ Առանց հնդկաձավարի չեն մնա նաև այլ երկրներում տեղակայված ռուս զինվորները:
Հնդկաձավարի արտահանումը սահմանափակելու նախաձեռնությամբ ապրիլին հանդես է եկել Գյուղատնտեսության նախարարությունը ։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ այլ երկրներ մատակարարումները կտրուկ աճել են ծավալներով ՝ համաշխարհային շուկայում ձավարեղենի բարձր գների պատճառով: Հնդկաձավարի արտահանման ժամանակավոր արգելքը պետք է պաշտպանի ռուսական շուկան գների կտրուկ տատանումներից և հնդկաձավարի դեֆիցիտից ։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |