Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 16:25
Նաիրա Բադալյան

Ալյանս" ազատ տնտեսական գոտու երկու նոր շահագործողների ներդրումները նորարարական տեխնոլոգիաների արտադրության մեջ կկազմեն մոտ 138 մլն դոլար

Ալյանս" ազատ տնտեսական գոտու երկու նոր շահագործողների ներդրումները նորարարական տեխնոլոգիաների արտադրության մեջ կկազմեն մոտ 138 մլն դոլար

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված  որոշմամբ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն՝ 2021-2025 թթ. իրականացնելով 4,250,000 հազ. դրամ (շուրջ 8,2 մլն դոլար) ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ մակերեսի հինգերորդ տարում:

 

Մեկ այլ որոշմամբ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն իրականացնելու է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,704,000 հազ. դրամ (շուրջ 130 մլն դոլար), կկստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք: