Արմինֆո.Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:
Շքանշանը շնորհվել է հայ-ֆրանսիական գործընկերության և կապերի ամրապնդման համար: Շքանշանի հիմնադիրը Շառլ դը Գոլն է:
«Ակբա բանկը հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման կարևորագույն օղակներից է՝ ի դեմս պարոն Անդրեասյանի, ում անձնական ներդրումը այս գործում նշանակալի է: Բացի տնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, բանկը մեծ աշխատանքներ է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտում՝ լինելով հայ–ֆրանսիական մշակութային կապերի զարգացման կարևոր խթան» ,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:
«Շքանշանը շնորհվել է ոչ թե Հակոբ Անդրեասյանին, այլ Ակբա բանկի տնօրենին, իսկ Ակբայի տնօրենի գործունեությունը պայմանավորված չէ մեկ անձով: Այս շքանշանի ստանալն ու նման պատվի արժանանալը բանկի 1500 աշխատակիցների և ֆինանսական խմբի մյուս անդամների՝ ԱԳԲԱ Լիզինգի և Ամունդի-ԱԿԲԱ-ի աշխատակիցների գործունության արդյունքն է, բոլորի ներդրման արդյունքը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Արժանիքի ազգային շքանշան»-ով պարգևատրվել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են աշխարհում Ֆրանսիայի ազդեցության տարածմանը և բարեկամության ամրապնդմանը։
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |