Չորեքշաբթի, 30 Հունիսի 2021 15:40
Կարինա Մելիքյան

Հայաստանի Կենտրոնական բանկը 2021թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 4,6 տոկոս ՝ հենվելով արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի վրա  

Հայաստանի Կենտրոնական բանկը 2021թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 4,6 տոկոս ՝ հենվելով արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի վրա   

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը 2021 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 4,6 տոկոս (նախկինում կանխատեսվող 1,4 տոկոսից) ՝ հենվելով արդյունաբերական հատվածում եւ ծառայությունների ոլորտում համեմատաբար բարձր վերընթաց տեմպերի վրա: Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի  2021թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հունիսի վերջին հրապարակված ծրագրում:

 

Գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության սպասվածից ավելի արագ վերականգնումն ու մետաղների համաշխարհային բարձր գների պահպանումը կնպաստեն Հայաստանի տնտեսության ավելի արագ վերականգնմանը 2021 թվականի ընթացքում, ինչն արդեն իսկ ցույց են տալիս ընթացիկ փաստացի ցուցանիշները: Այս տարվա երկրորդ կեսին արդյունաբերական հատվածի աճը կպահպանի ներկայումս արձանագրվող բարձր տեմպերը, բայց առաջին կիսամյակի համեմատ առանձնապես արագացում չի սպասվում, քանի որ տնտեսության մեջ ներդրումային ակտիվությունն առայժմ թույլ է, քան նախորդ տարվա մակարդակը:

 

Ծառայությունների ոլորտում կանխատեսումը վերանայվել է աճի ուղղությամբ, հիմնականում, մասնավոր սպառման ավելի արագ վերականգնման և մասնավոր խնայողությունների նվազման պատճառով։ Կանխատեսման վերանայումն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման դրական միտումը, ինչպես նաեւ սպառման բարձր ցուցանիշների պայմաններում ներքին առեւտրի եւ ծառայությունների փոխարինման հնարավորությունները:

 

Ագրոհատվածի գծով  ԿԲ-ը կանխատեսվում է աճի դանդաղում, ինչը պայմանավորված է ընթացիկ եռամսյակում դիտվող անբարենպաստ եղանակային պայմաններով, որոնցից բուսաբուծությանը հասցված վնասը կազդի գյուղատնտեսության ոլորտի վրա բացասական 0,7 տոկոսային կետով:

 

Շինարարության ոլորտում ԿԲ-ն ակնկալում է ավելի ցածր աճ, քանի որ տարեսկզբին արձանագրված տեմպն աստիճանաբար կթուլանա։ Ընդ որում, կանխատեսվող աճը, հիմնականում, կապահովվի բյուջետային միջոցների հաշվին շինարարությամբ, իսկ ձեռնարկությունների եւ բնակչության միջոցների հաշվին շինարարությունը կմնա պասիվ՝ անորոշությունների պահպանման հետեւանքով մասնավոր ներդրումների հետաձգման պատճառով։

 

Նշենք, որ ՀԲ-ի նորացված կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 3,4 տոկոս ՝ 2022թ. մինչեւ 4,3 տոկոս եւ 2023թ. մինչեւ 5,3 տոկոս արագացմամբ: Ընդ որում, ըստ ճյուղերի ՀԲ-ը ակնկալում է 2021-2022թթ. ագրոհատվածի 1,3%-ից մինչեւ 2,2%, արդյունաբերական հատվածի 1,2%-ից մինչեւ 2,4%, ծառայությունների ոլորտի 5,1%-ից մինչեւ 5,8% աճ: Ռուսաստանի գծով ՀԲ-ը 2021 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ ՝ 2022թ.այդ տեմպի պահպանմամբ: ԱՄՆ-ի տնտեսության գծով ՀԲ-ն 2021 թվականի համար կանխատեսում է 6,8 տոկոս աճ ՝ 2022թ.մինչև 4,2 դանդաղմամբ:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ  վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի ՀՆԱ անկումը 2020 թվականին կազմել է 7,4 տոկոս։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտի անկումը կազմել է 14,7 տոկոս, առեւտրի ոլորտինը՝ 14 տոկոս, շինարարության ոլորտը՝ 9,5 տոկոս, արդյունաբերական ոլորտը՝ 0,9 տոկոս, իսկ ագրոհատվածի աճը ՝ 1,4 տոկոս: Իսկ արդեն 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը ցույց է տվել տարեկան 4,3 տոկոս աճ, որի դրայվերներն են շինարարության ոլորտը (14,3 տոկոս) եւ առեւտրի հատվածը (7,4 տոկոս), ինչպես նաեւ արդյունաբերական հատվածն (2,3 տոկոս) ու ծառայությունների ոլորտը (0,9 տոկոս):