Չորեքշաբթի, 30 Հունիսի 2021 16:49
Նաիրա Բադալյան

Խորհրդարանը "կանաչ լույս" է տվել ֆիզիկական անձանց բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վերաբերյալ ԿԲ-ի նախաձեռնությանը

Խորհրդարանը "կանաչ լույս" է տվել ֆիզիկական անձանց բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վերաբերյալ ԿԲ-ի նախաձեռնությանը

Արմինֆո. Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու մասին Կենտրոնական բանկի օրենսդրական նախաձեռնությունը հունիսի 30-ին արժանացել է խորհրդարանի  հավանությանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: "Նախաձեռնությունը հետքայլ չէ բանկային գաղտնիքի նորմերից", - հավաստիացրել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը' ներկայացնելով "ՀՀ Կենտրոնական բանկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները:

 

ԿԲ փոխնախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ օրինագծի նպատակը գործառնական ծախսերի կրճատումն է՝ տվյալների ստացման համար իրավասու (լիազոր) մարմինների կողմից դիմելու դեպքում: Բացի այդ, ռեեստրի շնորհիվ Կենտրոնական բանկի հաճախորդներին ապագայում կառաջարկվեն բանկային համակարգի ավելի նորարարական լուծումներ:

 

Հիշեցնենք, որ հունիսի 9 - ին "ՀՀ Կենտրոնական բանկի մասին" ՀՀ օրենքի փոփոխությունները քննարկվել եւ հավանության են արժանացել ՀՀ ԱԺ բյուջետային եւ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ավելի վաղ Երիցյանը, խորհրդարանում ներկայացնելով այդ օրենսդրական նախաձեռնությունը, նշել էր, որ նման ռեեստրի ներդրման անհրաժեշտությունը բխում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային չափանիշներից: Հետագայում այդ փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտան զարգացնել նորարարական գաղափարներ ՝ կապված քաղաքացիների բանկային հաշիվների ավտոմատացման, էլեկտրոնային փողերի ներդրման հետ եւ այլն: Ընդ որում Երիցյանը նկատել էր, որ ռեեստրը հաշվի մնացորդի կամ ընթացիկ միջոցների շարժերի մասին տեղեկատվություն չի պարունակում: Նա պարզաբանել էր որ արդյունավետությունը կայանում է նրանում, որ իրավապահ մարմինների հետ տարբեր վերլուծությունների եւ հաղորդակցությունների ժամանակ կասկածի կենթարկվեն ոչ բոլոր հաշիվները կամ բանկերը, այլ ընտրողաբար կհավաքվեն միայն նրանք, որոնք վեճի առարկա են: Նա անդրադարձել էր փորձագիտական հանրության ներկայացուցիչների անհանգստությանն այն մասին, որ օրինագիծը խախտում է բանկային գաղտնիքի ինստիտուտի հիմքերը: Այս տվյալները, ինչպես պարզաբանել էր նա, այս փուլում արդեն հասանելի են անձանց որոշակի շրջանակի "բանկային գաղտնիքի մասին" օրենքի շրջանակներում: "Ռեեստրի ստեղծմամբ մենք միայն կնվազեցնենք գործառնական ծախսերը տվյալ գործառույթների իրականացման ընթացքում", - պարզաբանել էր նա: Մասնավորապես, այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի հստակեցնել որոշակի տվյալներ, օրինակ, իրավապահ մարմինների պահանջով, հարցումը կուղարկվի ոչ թե Հայաստանում գործող 17 առեւտրային բանկ, այլ "կդիմեն" անմիջապես ռեեստրին: Բացի այդ, ինչպես ընդգծել էր ֆինկարգավորիչի փոխնախագահը, օրենքը բոլորովին էլ հարկային մարմնին տվյալ տրամադրելու մասին չէ, ինչը պաշտպանված է նույն "բանկային գաղտնիքի մասին"օրենքով:

 

Օրենսդրական նախաձեռնության եւս մեկ նպատակը, ըստ Երիցյանի, առցանց ծառայությունների ոլորտի հետագա զարգացման համար համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորումն է: Երիցյանը հերթական անգամ ընդգծել էր, որ նախաձեռնությունը կարևոր է նորարարության տեսանկյունից։ Հետագայում ռեեստրը կնպաստի նույնականացման ազգային համակարգի ձևավորման գաղափարի իրականացմանը, որի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի կունենա հաշիվ: Այդ համատեքստում նա նշել էր որ կենտրոնացված ռեեստրը հնարավորություն կտա քաղաքացիներին առաջարկել տարբեր համակցված ծառայություններ, այդ թվում նաեւ երկրի սահմաններից դուրս:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ նախաձեռնությունը կապված է նախորդ ամիս ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Այն վերաբերում է Եվրոպական միության այսպես կոչված "AML (Anti-Money Laundering Directive)" հինգերորդ դիրեկտիվին, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 10-ին: Սա նոր միջոց է փողերի լվացման փորձերը կանխելու համար:

 

Որոշ փորձագետների կարծիքով ՝ այս դիրեկտիվը կարող է վախեցնել զարգացող երկրներում փողեր լվացող ներդրողներին։ Բայց, մյուս կողմից, տնտեսությունների և ներդրումային միջավայրի վիճակի տեսանկյունից ԵՄ-ի հետ ասոցիատիվ հարաբերությունների մեջ մտնող երրորդ երկրները, այնուամենայնիվ, կարիք ունեն զարգացման լրացուցիչ, թեեւ ոչ այնքան "օրինական", խթանների։