Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021 13:41
Նաիրա Բադալյան

ԱՄՆ լրացուցիչ 8, 2 մլն դոլարի ֆինանսական հատկացումներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին

ԱՄՆ լրացուցիչ 8, 2 մլն դոլարի ֆինանսական հատկացումներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստումը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 15 փոփոխությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար: 2021 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է թիվ 15 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների, ինչպիսիք են էներգիան և ջուրը, բարելավման աջակցության ծրագրերին։ Հերթական փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը միչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։