Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021 19:00
Ալինա Հովհաննիսյան

2021թ. հունիսի դրությամբ Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով աճել են 2,3 անգամ  

2021թ. հունիսի դրությամբ Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով աճել են 2,3 անգամ   

Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարվել է  անշարժ գույքի առքուվաճառքի 4 476գործարք, որը մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցում է 53% - ով, սակայն միայն մեկ ամսում արձանագրվել է 1,2% անկում: Այդ մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

 

Կադաստրային տվյալների համաձայն՝ Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ընդհանուր թվից մայրաքաղաքին բաժին է ընկնում 29,3%-ը կամ 1 315 գործարք՝ տարեկան 79,4% աճով՝ մայիսյան 8,9% նվազման դեպքում:

 

Մայիս ամսվա ընթացքում Երևանում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 777 գործարք կամ հանրապետությունում կատարված նման գործարքների 64,8%-ը: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը 2,3 անգամ աճել է, բայց միայն մայիսին կրճատվել է 11,4 տոկոսով։

 

Բնակարաններից հետո մայրաքաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ամենամեծ թիվը բաժին է ընկնում մասնավոր տներին (186) առնչվող գործարքներին, որոնց հետեւում են ավտոտնակներին եւ հողին (120-ական), հասարակական նշանակության շենքերին (95) առնչվող գործարքները, եւ նվազագույն հետաքրքրություն է ներկայացնում արտադրական նշանակության անշարժ գույքը (17%):

 

Մայրաքաղաքում բնակարանների առուվաճառքի գործարքների թվով առաջատար են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ կատարվել է 137 գործարք, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում Նորք-Մարաշին (1 գործարք):

 

Ընդ որում, Երեւանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2021թ.մայիսին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,5% - ով ՝ մինչեւ 330.3 հազ.դրամ/1 քմ, մայիսին 0,9%  աճի դեպքում:

 

Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանում է Կենտրոն համայնքը՝ միջինը 615.5 հազար դրամ/1 քմ (տարեկան անկումը ՝ 7.9%, մայիսի աճը՝ 0.9%): Կենտրոնին հետեւում է Արաբկիրը, որտեղ բազմաբնակարան շենքերում գինն արձանագրվել է 445 հազար դրամ/1 քմ մակարդակում (տարեկան 4 տոկոս անկում, մայիս ամսվա 1 տոկոս աճ) ։ Առաջատարների եռյակը եզրափակում Է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ 318.3 հազ.դրամ (տարեկան անկումը ՝ 5%, աճը մայիսին՝ 1%)։

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանների քառակուսի մետրի գինը կազմել է միջինը 176.1 հազ.դրամ/1 քմ ՝ տարեկան 5.4% - ով նվազելով և մայիսին աճելով 0.6% - ով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մայիսին բնակարանների առքուվաճառքի 1 200 գործարք է կատարվել, ինչը 2,1 անգամ բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, բայց միայն հաշվետու ամսում (մայիս) արձանագրվել է 9,9 տոկոս անկում: