Արմինֆո. Կորոնավիուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման Միջազգային Ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը:
Ինչպես հաղորդել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, 2021 թվականի հունիսի 29-ի գրությամբ Համաշխարհային բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային բանկի 2022 ֆինանսական տարվա (2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:
Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:
2020թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման միջազգային ընկերակցության վարկերի գծով կազմել է 955 մլն ԱՄՆ դոլար, որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 755 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:
![]() | 4.85 | 0.02 |
![]() | 383.94 | 0.20 |
![]() | 450.25 | -0.61 |
![]() | 516.63 | -2.88 |
![]() | 280.76 | -1.03 |
![]() | 25.98 | -0.20 |
![]() | 53.56 | -0.06 |
![]() | 481.85 | -1.02 |