Շաբաթ, 3 Հուլիսի 2021 11:56
Մարիաննա Մկրտչյան

ԵՄ-ը 17 մլրդ եվրո արժողությամբ  հավակնոտ տնտեսական եւ ներդրումային ծրագիր է առաջարկում ԱԳ երկրներին  

ԵՄ-ը 17 մլրդ եվրո արժողությամբ  հավակնոտ տնտեսական եւ ներդրումային ծրագիր է առաջարկում ԱԳ երկրներին   

Արմինֆո.Եվրոպական միությունը (ԵՄ) 17 մլրդ եվրո արժողությամբ նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր է իրականացնում "Արեւելյան գործընկերության" (ԱԳ) երկրների տնտեսական բարեկեցության բարձրացման համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԵՄ բարիդրացիության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին։

 

"Այսօր մենք առաջարկում ենք 17 մլրդ եվրո արժողությամբ հավակնոտ տնտեսական և ներդրումային ծրագիր, որը կնպաստի աշխատատեղերի և տնտեսության աճին, կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։ Ծրագիրը ներառում է "Արեւելյան գործընկերության" բոլոր երկրները", - նշել է Վարխելին։

Դրա հետ մեկտեղ, նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում իր ուղեւորությանը Հարավային Կովկաս ՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, որը ծրագրված է հաջորդ շաբաթ, որպեսզի ներկայացնի տնտեսական եւ ներդրումային ծրագիրը ԱԳ տարածաշրջանի համար եւ դրա առաջատար նախաձեռնությունները: Կքննարկվեն նաեւ երկկողմ հարաբերությունների եւ COVID-19 համավարակի դեմ պայքարի առանցքային հարցեր:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, Վարխելիին Երեւանում սպասում են հուլիսի 8-ին:

 

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ ծրագրում ընդգրկված էին Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոդովան եւ Ուկրաինան: Անցյալ շաբաթ, Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ֆոնին Մինսկը հայտարարեց ԵՄ այս նախագծին իր մասնակցության դադարեցման մասին: