Արմինֆո. ԵՄ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 1.5 մլրդ եվրո՝ մինչեւ 2025 թվականը 5 առանցքային ծրագրերի իրագորիծման համար, որոնք վերաբերում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի խթանմանը, գիտության մեջ ներդրումներին, ՏՏ-ին եւ այլն: Այդ մասին ասվում է "Արեւելյան գործընկերության" երկրներում ԵՄ նախաձեռնությունների մասին փաստաթղթում, որը ներկայացվել է հուլիսի 2-ին Բրյուսելում:
Ըստ աղբյուրի՝ առաջին ծրագրի շրջանակներում ԵՄ-ն նախատեսել է 500 մլն եվրո հատկացնել Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի 300 սուբյեկտների համար, որոնք աշխատում են բնապահպանական տեխնոլոգիաներով, հատկապես, մարզերում: Ծրագրի շահառուները կլինեն նաև կին-ձեռնարկատերեր:
Երկրորդ ծրագիրը կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը ։ Աղբյուրի հաղորդմամբ, նշվել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է Հյուսիս-Հարավ ձոխադրամիջանցքի շահագործումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ միջազգային շուկաներ և ուղղություններ: Այդ ծրագրի շրջանակներում ԵՄ-ն կհատկացնի 600 մլն եվրո, ինչը կուղղորդվի նաեւ Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը:
Երրորդ ծրագիրը նախատեսված է նորարարական տեխնոլոգիաներին եւ գիտությանն աջակցելու համար, որի համար կտրամադրվի 300 մլն եվրո: Աղբյուրը նշում է, որ ՏՏ ոլորտն ամեն տարի աճում է միջինը 20 տոկոսով, սակայն այդ ոլորտում ներուժի լիարժեք բացահայտման համար ԵՄ-ն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն է տեսնում:
Չորրորդ ծրագիրը կապված է Հայաստանի հարավային շրջանների դիմադրության ուժեղացման հետ, ինչի առնյչությամբ նշվել է, որ հատուկ աջակցության կարիք ունի Սյունիքի մարզը։ Ուստի ԵՄ-ը մտադիր է 80 մլն եվրո տրամադրել Սյունիքում բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և տեղական փոքր ու միջին բիզնեսին աջակցման նպատակով։
Եվ վերջին ծրագիրը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես, "Կանաչ Երեւան" նախագծին։ Մասնավորապես, ԵՄ-ն պատրաստ է աջակցել "կանաչ ավտոբուսների" ներկրմանը, որոնք մեծ վնաս չեն հասցնի մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն եւ արդիականացնեն հասարակական տրանսպորտը: Օրակարգում է նաև կյանքի որակի բարձրացումը, այդ թվում ՝ Երևանում թափոնների կառավարմանն ու վերամշակմանն ուղղված մի շարք ծրագրեր ։ Ընդհանուր առմամբ, այդ նպատակների իրականացման համար կհատկացվի մինչեւ 120 մլն եվրո։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ երբ հնարավորություն լինի, Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասի հետպատերազմյան վերականգնմանը, հակամարտության փոխակերպմանը, ներառյալ պատերազմի ավերված տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը և խաղաղության ամրապնդմանը: