
Արմինֆո. Իրանն ու Հայաստանը պահպանում են վաղեմի տնտեսական հարաբերություններ, եւ երկու երկրների առեւտրային կապերի ամրապնդումն օրակարգում է։ Այդ մասին հայտարարել Է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։
"Իրանն առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի հարեւանների շրջանում, եւ նա կարեւոր հնարավորություններ ունի արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում", - հայտարարել է նա Մարկազի նահանգ կատարած մեկօրյա այցի ընթացքում:
Թումանյանը նաեւ հայտարարել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման նկատմամբ հայ գործարարների հետաքրքրության մասին։ Նա հրավիրել է Հայաստան այցելել նահանգի առեւտրային պատվիրակության՝ համագործակցության իրավիճակը գնահատելու համար։
Մարկազիի տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սաիդ Ֆարոխին այդ հանդիպման ժամանակ հայտարարել է նահանգում բազմաթիվ հայ քաղաքացիների մասին։ Նա Արաք քաղաքի հայկական եկեղեցին անվանել է հայերի հետ Արաքի բնակիչների խաղաղ գոյակցության նշան։
Մարկազի նահանգը գտնվում է Իրանի արեւմուտքում, այնտեղ ավելի քան 2900 արդյունաբերական կենտրոն կա, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը հունվար-ապրիլին կազմել է 136.5 մլն դոլար ՝ տարեկան 35.1 տոկոս աճով: Ընդ որում արտահանումը կրճատվել է 19,2 տոկոսով ՝ մինչեւ 22,5 մլն դոլար, մինչդեռ, ներմուծումը 55,7 տոկոսով աճ է գրանցել ՝ կազմելով 114 մլն դոլար: