Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021 18:52
Ալինա Հովհաննիսյան

«Էյր Արաբիա» ավիաընկերության հետ պայմանավորվածության շրջանակում Հայաստանում կստեղծվի ազգային ավիափոխադրող

«Էյր Արաբիա» ավիաընկերության հետ պայմանավորվածության շրջանակում Հայաստանում կստեղծվի ազգային ավիափոխադրող

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

 

Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմը, Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ավափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ: Հանրապետության նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Շարժայի կառավարչին՝ նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար:

Նախագահ Սարգսյանը ողջունել է համագործակցությունը միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ հետևողական աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում: Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության, մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի՝ շուրջ երկու տարի տևած արդյունավետ աշխատանքը:

 

«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, ովքեր հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում: Ակնկալում ենք ավելի շատ նախագծեր ու նախաձեռնություններ», - ասել է նախագահ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ «Էյր Արաբիա» ավիաընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում նոր խթան կդառնա ավիափոխադրումների ոլորտի զարգացման համար և կնպաստի երկու պետությունների փոխգործակցության սերտացմանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ բարձր է գնահատում հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները և այն զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նա ընդգծել է, որ երկու կողմից էլ առկա էր համագործակցությունը զարգացնելու մեծ հետաքրքրվածություն, ինչն էլ հիմք հանդիսացավ համատեղ նոր նախագիծը կյանքի կոչելուն: «Էյր Արաբիա» -ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:

 

«Էյր Արաբիա»-ի ղեկավարությունն ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին տեղեկություներ են ներկայացրել նախատեսվող աշխատանքների ու ծրագրերի մասին: Նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի:

 

Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի՝ "Արմավիա" ընկերության սնանկացման պատճառով, ինչից հետո երկրի ավիաշուկայից դուրս եկավ նաեւ եւ «Էյր Արմենիա» ընկերությունը՝ չդիմանալով ռուսական փոխադրողների հետ մրցակցությանը: Նշենք, որ «Էյր Արաբիա»-ն արաբական բյուջետային ավիաընկերություն է, որը ստեղծվել է 2009 թվականին:  Կենտրոնակայանը գտնվում է Շարժա քաղաքում: «Էյր Արաբիա»-ն աշխատում է Շարժայի եւ Ալեքսանդրիայի օդանավակայաններից, ինչպես նաեւ Մարոկկոյի չորս օդանավակայաններից դեպի Մերձավոր Արեւելքի, Հարավարեւելյան Ասիայի, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ ուղեւորափոխադրումների շուկայում:

 

Ավիաընկերությունը առաջին բյուջետային ավիափոխադրողն է Մերձավոր Արեւելքում եւ թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 89 քաղաքներ: Ավիաընկերությունն ունի իր դուստր ստորաբաժանումները ' Air Arabia Egypt Ալեքսանդրիայում (Եգիպտոս) եւ Air Arabia Maroc՝ Կասաբլանկայում:

 

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ SIL Group կոնցեռնը Մոլդովական FlyOne ավիաընկերության հետ համատեղ շուտով դուրս կգա հայկական ուղևորափոխադրումների շուկա FlyOne ARMENIA ապրանքանիշի ներքո, որը հանդես կգա որպես երկրի ազգային ավիափոխադրող: Ինչպես ասվում էր SIL Group-ի հաղորդագրության մեջ, FlyOne Armenia ՍՊԸ-ն, ընթացակարգի համաձայն, հայտ է ներկայացրել ինքնաթիռի շահագործողի հավաստագիր ստանալու համար գարնան սկզբին: Այստեղ հաղորդել էին, որ մայիսի 26-ի առավոտյան FlyOne Armenia Air Fleet ավիաընկերության Airbus A320 առաջին ինքնաթիռը ժամանել է Երեւանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայան ՝ անհրաժեշտ տեխնիկական զննություն անցնելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ ՀակոբյանինՊարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտԲեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարներըՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետԴեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿԸնթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբՀովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայիՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովԵրևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենքԵրբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգումՀայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունըՀայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններինՀայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
Կառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանըԿառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը
ATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել էATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել է
Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծ
Հայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններումՀայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններում
Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին 
Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերումՀայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափովՀայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-նՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարԱյս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկՆախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիսԵրևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա էԷդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագանՆիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտըTeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունըՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետԳևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համարԳերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամիցFLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
Հայաստանում կիրականացվի պետական պարտքի Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"
Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքները հասել են երկնիշ աճիՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքները հասել են երկնիշ աճի
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ հոսքը 1-ին կիսամյակում մնացել է դրական՝ ՕՈՒՆ-ի էական աճի հաշվինՀայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ հոսքը 1-ին կիսամյակում մնացել է դրական՝ ՕՈՒՆ-ի էական աճի հաշվին
ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր 
Ռեւ Լեբարեդյան. Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջՌեւ Լեբարեդյան. Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ
ՊԵԿ-ը չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր է բացահայտելՊԵԿ-ը չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր է բացահայտել
C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով 
Երևանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ներուժի ձգողության կենտրոն. Մերիդիան էքսպո-կենտրոնում բացվել է 20-րդ «ԴիջիԹեք»-ըԵրևանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ներուժի ձգողության կենտրոն. Մերիդիան էքսպո-կենտրոնում բացվել է 20-րդ «ԴիջիԹեք»-ը
Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալՌուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ
Նախարար․ ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններինՆախարար․ ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին
Հայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկՀայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկ
Բելգիան ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունըԲելգիան ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.10.2025
RUB4.730.02
USD383.010.42
EUR446.28-0.97
GBP513.50-0.39
CAD272.950.31
JPY25.42-0.10
CNY53.770.07
CHF483.11-1.12