
Արմինֆո.ՀՀ կառավարությունը գերմանական KfW զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի (EIB) եւ ԵՄ հետ համատեղ 81 մլն եվրո կուղղորդեն Հայաստանի մի շարք մարզերի ավելի քան 100 հազար բնակիչների ջրամատակարարման ապահովման համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրի շահառուներն են Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 11 քաղաքների և 37 գյուղերի բնակիչներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 66 կմ երկարությամբ ջրատար խողովակների տեղադրում, 20 ջրընդունիչի, պոմպակայանի վերանորոգում, բաշխիչ ցանցի կառուցում (490 կմ երկարությամբ) եւ տնային ջրատարների մոնտաժ (180 կմ երկարությամբ):
Հաղորդվում է, որ այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան , Բայանդուր, Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում: