Երեքշաբթի, 20 Հուլիսի 2021 14:53
Նաիրա Բադալյան

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը գործուղվել է ՌԴ՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր  

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը գործուղվել է ՌԴ՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր   

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը։

 

Ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի որոշմամբ՝ այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հուլիսի 21-23-ը կայցելի ՌԴ (ք.Մոսկվա):

 

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, 2021թ. հունվար-մայիս ամիսներին, 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության տարեկան աճը 3,1% - ից հասել է 11,9% - ի։ Ռուսաստանը պահպանում է առաջատարի դիրքը ինչպես արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալով (879.8 մլն դոլար), այնպես էլ արտահանման եւ ներմուծման ցուցանիշով (համապատասխանաբար՝ 288.7 մլն դոլար եւ 591.1 մլն դոլար): Ռուսաստանի հետ արտահանման տարեկան դինամիկան  14,6% անկումից հասել է 31,4% աճի՝ ներմուծման աճի 11,6%-ից մինչև 4,3% դանդաղեցման դեպքում։