Ուրբաթ, 23 Հուլիսի 2021 09:55
Մարիաննա Մկրտչյան

Չեխիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել "CzechInvest"-ի ղեկավարության հետ  

Չեխիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել "CzechInvest"-ի ղեկավարության հետ   

Արմինֆո.Հուլիսի 20-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է <<CzechInvest>> գործակալության գրասենյակ, որտեղ նրան ընդունել է գործակալության տնօրեն Պատրիկ Ռայխլը։  Այդ մասին հաղորդել է Չեխիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

 

«Կողմերը մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական ոլորտում հայ-չեխական երկկողմ օրակարգի շուրջ, անդրադարձ կատարելով նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտային նախաձեռնություններին ու ծրագրային առաջնահերթություններին, երկկողմ և ԵՄ շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարներին։ Առանձնահատուկ կարևորվեց ներդրումների խրախուսմամբ զբաղվող ոլորտային կառույցների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը», - ասվում է հաղորդագրությունում։

 

CzechInvest-ը Չեխիայի Հանրապետության ներդրումների և բիզնեսի զարգացման գործակալություն է, որը հիմնադրվել է 1992 թվականին Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից: Գործակալությունը նպաստում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և հայրենական ընկերությունների զարգացմանը՝ իր ծառայությունների և զարգացման ծրագրերի միջոցով: CzechInvest-ը նաեւ առաջ է մղում Չեխիայի Հանրապետությունը արտերկրում եւ գործում է որպես միջնորդ ԵՄ-ի եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների միջեւ ' Չեխիայի Հանրապետությունում կառուցվածքային ֆոնդերի ներդրման ժամանակ: CzechInvest-ը բացառիկ իրավունք ունի ներդրումային խթաններ ստանալու հայտ ներկայացնել իրավասու կառավարման մարմիններում և ներդրումային արտոնությունների տրամադրման առաջարկների նախագծեր է պատրաստում: Գործակալությունը նաեւ կառավարում է բիզնեսի հետ կապված եւ Չեխիայի Հանրապետությունում գիտության հետ կապված բազմաթիվ կառուցվածքային ֆոնդեր: Նրա խնդիրն է նաեւ պոտենցիալ ներդրողներին տրամադրել ընթացիկ տվյալներ եւ տեղեկատվություն Չեխիայի Հանրապետության գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի եւ ներդրումային հնարավորությունների մասին: