Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որոնք այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել, ընդհանուր առմամբ, ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ (մոտ 1,2 մլրդ ԱՄՆ դոլար):
Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին հարկային մարմին վճարումների գումարը կազմել է 494 մլրդ 334 մլն դրամ, իսկ մաքսային մարմին՝ ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը (բյուջե է վճարել 28 մլրդ 445 մլն դրամ)։ 2020թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով ընկերությունը եղել է երկրորդ հորիզոնականում՝ վճարված 25 մլրդ 992 մլն դրամով (ընթացիկ ցուցանիշից 9,4% - ով պակաս)։
Երկրորդ հորիզոնականում է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը"՝ շուրջ 26 մլրդ 810 մլն դրամի հարկերով։ 2020թ. այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ մոտ 23 մլրդ 195 մլն դրամ (աճը ՝ 3,6 մլրդ դրամ կամ 15,6%)։
Երրորդ տեղում Պաշտպանության նախարարության աշխատակազմն է, որը պետբյուջե է վճարել 25 մլրդ 390 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 8,9 մլրդ դրամով կամ 54,1%-ով (եղել է 4-րդ հորիզոնականում):
Չորրորդ հորիզոնականում է "Գրանդ Տոբակո" ընկերությունը՝ շուրջ 13 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարի ընկերությունը գլխավորել է այդ ցուցակը՝ 26 մլրդ 268 մլն դրամ: 5 - րդ հորիզոնականում է GeoProMining ընկերությունը՝ բյուջե վճարելով 12 մլրդ 423 մլն դրամ։ Նախորդ տարի ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 3,5 մլրդ դրամով ավելի հարկ։
6 - րդ հորիզոնականում է "Ինտերնեշնլ Մասիս Տաբակը", որին հետեւում են "Թեղուտը", "ՄՏՍ Հայաստանը", CPS OIL - ը, տասնյակը եզրափակում է "Ֆլեշ" ընկերությունը:
Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 509 միլիարդ 462 միլիոն 935 հազար դրամ: Հարկային մուտքերը (հարկային հավաքագրումներն ու պետական տուրքերը) կկազմեն 1 տրլն 440 մլրդ 136 մլն 839.5 հազար դրամ: Հուլիսի սկզբին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել էր, որ 2021 թ.առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների արդյունքների հիման վրա կատարվել են ճշգրտումներ, և պետական բյուջեում արձանագրված 1 տրլն 440 մլրդ դրամցուցանիշն աճել է մինչև 1 տրլն 480 մլրդ դրամ, ապա՝ ևս 30 մլրդ դրամով' մինչև 1 տրլն 510 մլրդ դրամ: