Երեքշաբթի, 27 Հուլիսի 2021 15:30
Էմմանուիլ Մկրտչյան

Ազա Միհրանյան. Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ բացառապես հենվելով աճի կետերի վրա

Ազա Միհրանյան. Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ բացառապես հենվելով աճի կետերի վրա

Արմինֆո. Այն մասին, թե ինչպես եւ ուր է ընթանում Հայաստանի տնտեսությունն այսօր, հնչում են բոլորովին տարբեր եւ, նույնիսկ, խիստ հակադիր տեսակետներ։ Այս համատեքստում ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը հետաքրքրվել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանի կարծիքով:

 

- Ազա Աշոտի, իրականում այսօր Հայաստանի տնտեսության զարգացման միտումների առնչությամբ ինչ-որ անորոշություն է ստեղծվում։ Հնչում են այնքան հակադիր տեսակետներ, դեֆոլտից մինչև արագ թռիչք, որ, մեղմ ասած, զարմանում ես։ Այդ գնահատականներում, ամենայն հավանականությամբ, շատ են քաղաքական աստառները։ Ուստի, կուզենայի լսել ձեր տեսակետը։ Ինչպիսին է, ըստ Ձեզ, Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական թրենդն այսօր:

 

Հասկանում եք, զարմանալի իրավիճակ է ստեղծվում։ Մինչև 2019 թվականը Հայաստանը ցույց էր տալիս ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերը (մինչև 7 տոկոս) և հետխորհրդային բոլոր հանրապետությունների ֆոնին՝ դա բավականին բարձր մակարդակ էր, և դրանով իսկ համարվում էր, որ տնտեսությունը զարգացման որոշակի առաջընթաց ունի, և ամեն ինչ, կարծես թե, պետք է լավ լինի։ Դա հատկապես ակնհայտ դարձավ մինչհամավարակային երեք  տարիների ընթացքում, երբ ՀՆԱ - ի հենց այդ ցուցանիշով, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ծավալների աճով երկրին հաջողվում էր ծածկել մի շարք պահանջներ, իսկ, հիմնականում, արտահանման հասույթի հաշվին, բավական լավ հավասարակշռել։

 

Բայց, ցավոք, եթե մենք հեռանում ենք այնպիսի մեդիական բաներից, ինչպես՝  ՀՆԱ-ի ծավալը, որը սկսեց արմմատավորվել որպես գլխավոր ձեռքբերում, ապա, փաստորեն, ստիպված էինք դիտել բոլորովին այլ պատկեր: Այստեղ պետք է նայել տնտեսության կառուցվածքին, պետք է նայել, թե որ ճյուղերն են աճի շարժիչ ուժերը, և այդ ժամանակ հասկանալի կլինի զարգացման ներուժն ու աճի աղբյուրները։ Իսկ դրանից հետո կարելի է իրական գնահատականներ տալ, համապատասխանաբար, տնտեսության կայունությանը կամ պրոբլեմային լինելուն։

 

- Եվ որո՞նք են, ըստ Ձեզ, այդ արմատական չափանիշները:

 

- Փաստորեն, Հայաստանի տնտեսությունն աճել է երկու աղբյուրների հաշվին։ Առաջին հերթին, բավականին հաջող ձևավորվող կոնյունկտուրան մետաղների, պղնձի, հազվագյուտ մետաղների շուկայում, ինչը թույլ էր տալիս վերջին երեք-չորս տարիների ընթացքում բավականին լավ եկամուտներ ստանալ բացառապես համաշխարհային գների աճի հաշվին։ Եվ, եթե խոսենք երկրորդ աղբյուրի մասին, ապա դա Եվրասիական հանրության մասշտաբի էֆեկտն է կամ ավելի լիարժեք տարբերակով այդ շուկա մտնելը և մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Քանի որ բոլոր ցուցանիշներով ԵԱՏՄ արտահանման աճի տեմպերը եղել են առավելագույնն ու ամենահաջողվածը։ Եվ եթե համեմատենք, օրինակ, Հայաստանն ու Ղրղզստանը՝ ԵԱՏՄ երկու մասնակիցների, ապա Հայաստանն  անվերապահ առաջատար է և շուկայի ընդլայնումից նա ստացավ դասական մասշտաբի էֆեկտ։

 

- Այսինքն, այսօրվա խոսակցություններն այն մասին, որ հաղորդակցությունների բացակայությունը կարևոր պատճառ է, որը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության մասշտաբայնացմանը, փա՞ստ է:

 

- Ոչ այնքան: Կոմունիկացիոն փակվածության խնդիրը, որի մասին ընդունված է խոսել որպես գլխավոր զսպող ուժի, իմ կարծիքով, մի փոքր չափազանցված է։ Բանն այն է, որ այս բոլոր 30 տարիների ընթացքում արտահանման կառուցվածքն այնքան է հարմարեցվել տարանցիկ ուսի այն հնարավորություններին, որոնք այսօր առկա են, որ երբ 20 թվին կանգնեց տրանսպորտային հաղորդակցությունների վերակենդանացման հարցը, ապա, հայկական տրանսպորտային փոխադրողների հաշվարկներով, առաջացավ մի իրավիճակ, երբ այդ տրանսպորտային ուղիների լիակատար օգտագործման, այսինքն, փոխհատուցվելիության նպատակահարմարությունը, լինի դա Հյուսիս-Հարավ, Արեւմուտք-Արեւելք, կամ, նույնիսկ, վրացական ճանապարհը, մնում է բավական խնդրահարույց մակարդակում: Եվ այստեղ անհրաժեշտ է համատեղել ներդրումային ռեսուրսների ներդրումները տրանսպորտային ենթակառուցվածքներում ՝ միաժամանակ ներդնելով արդյունաբերական կոոպերացիայի զարգացման մեջ։ Եվ դա պետք է լինի գիտատար, եւ ցանկալի է՝ ոչ կապիտալահեն գործունեություն:

 

Եվ այս համատեքստում մենք կարող ենք խոսել այն մասին, որ արտահանման ավելացումը չի լուծել տնտեսության խնդիրները՝ ընդհանուր առմամբ։ Այն, ամենայն հավանականությամբ, թույլ չի տվել, կամ կառավարությունը չի ունեցել նման խնդիր' օգտվել այն իրավիճակից եւ ստեղծել որոշակի արդյունաբերական բարձիկ՝ զարգացման համար: Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Պետք է, իհարկե, հաշվի առնել, որ ավանդաբար Հայաստանում գործում են կարճ փողեր; առևտրային գործառնությունները թույլ են տալիս հետ մղել ներդրումները և եկամուտ ստանալ։

 

Այո, դա Հայաստանի հին դժբախտությունն է …

 

- Այո, դա հին սխեմա է: Եվ այս սխեման ոչ ոք չի կոտրել, քանի որ ընթանում էր, այսպես կոչված, էնդոգեն զարգացում, ոչ թե որակի հաշվին, ոչ թե ներուժի հաշվին: Եվ ամեն ինչ ոչինչ կլիներ, եթե չլիներ համավարակը, որը լրջորեն փլուզեց շուկաները և, համապատասխանաբար, Հայաստանը զրկեց միաժամանակ արտահանման, փոխանցումների աղբյուրներից:

 

- Կրճատելով, առաջին հերթին, համախառն պահանջարկը...

 

- Միանգամայն ճիշտ է։ Այսպիսով, վերադառնալով թրենդներին՝ քանի որ Դուք ինքներդ  խոսեցիք պահանջարկի մասին: Եւ, եթե դեկոմպոզիցիա անենք, ապա երկրորդը, ի տարբերություն նույն Ռուսաստանի, Հայաստանի տնտեսության գլխավոր դրայվերը հենց բնակչության պահանջարկն է, այլ ոչ թե՝ պետության։ Եթե Ռուսաստանում՝ դա պետության պահանջարկն է, նրա ներդրումները զարգացման մեջ, ապա Հայաստանում այդ ռեսուրսը չկա։

 

- Այո, բայց այդպպիսին է Ռուսաստանի ածխաջրածնային տնտեսության բուն կառուցվածքը:

 

- Այո, կան ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Եվ այս տեսանկյունից առաջացել է, այսպես կոչված, հանգստացման իրավիճակ, երբ բարձր տեմպերը բացարձակ նշանակությամբ ցույց էին տալիս բարեբեր պատկեր, բայց, ընդսմին,  ոչ ոք չէր խորանում կառուցվածքի մեջ։ Եվ առաջին իսկ արտաքին և ներքին հարվածի դեպքում, տնտեսական կորուստների դիտարկման տեսանկյունից, և այն իրավիճակի արդյունքներով, որը մենք այժմ ունենք հակամարտության շուրջ, այդ հանգստությունը հանգեցրել է միանգամայն կանխատեսելի արդյունքների։ Եվ այսօրվա դրությամբ առաջանում է մի իրավիճակ, երբ կուտակված խնդիրների և միտումների, որոնք կարելի էր լուծել հանգիստ, ծրագրված, կենտրոնացնելով տարբեր ներդրումային աղբյուրներ, համագործակցելով գլոբալ իրավիճակի շրջանակներում, այսօր այդ բոլոր հնարավորությունները կորսված են։ Ընդ որում, ավելացել են ռիսկերը, քանի որ հետհամավարակային շրջանում գլոբալ իրավիճակի մասին խոսել հնարավոր չէ։ Մենք ամեն տեղ ունենք ռեգիոնալիզացիա եւ այս համատեքստում՝ Հայաստանը:

 

- Իսկ ի՞նչ կորցրեցինք այս համատեքստում:

 

- Մենք, կորցնելով քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը, կորցրեցինք նաև արևմտյան ներդրողներին։ Նրանք շատ զգույշ կլինեն: Նրանց հետեւից մենք կորցնում ենք նաեւ ռուսական ներդրողներին: Եվ ահա ռեսուրսների դեֆիցիտի այս իրավիճակը չափազանց բարդացնում է ելքի հնարավորությունները։

 

- Այսինքն՝ ներդրումային գրավչությունը կորցնելու հիմնական պատճառների մեջ  Դուք տեսնում եք քաղաքական անկայունություն և անկանխատեսելիություն ։ Բայց նաև դժվար է չհամաձայնել այն բանի հետ, որ Հայաստանը սկսել է ներդրողներին կորցնել դեռ 2014 թվականի վերջից ՝ միանգամայն օբյեկտիվ և հայտնի պատճառներով ։ Եվ այդ կորուստները տարեցտարի խորանում էին ։ Ընդ որում, դեռ այն ժամանակ մենք սկսել ենք կորցնել հետաքրքրությունը, ինչպես արեւմտյան ներդրողների, այնպես էլ ռուսական գործընկերների շրջանում... Այո, դա թրենդ է, և այն բազմապատկվել է այս ռազմաքաղաքական աղետի արդյունքում։

 

- Անշուշտ։ Եվ, առավել ևս, որ 2018 թվականից պետության տնտեսական քաղաքականության մեջ ոչ մի իրական լուրջ փոփոխություն չի կատարվել։ Թեև ասում են, որ չեն հասցրել ։ - Միգուցե չհասցրին, բայց ցանկալի էր տեսնել ինչ-որ հայեցակարգային փոփոխություններ, որոնք սկսեին ամուր հող նախապատրաստել ներդրումային ակտիվություն սկսելու համար:

 

- Ես նոր իշխանությունների ադեպտ չեմ, բայց նախկին իշխանությունը, հիմնականում, աշխատել է ֆիսկալ նպատակների, այլ ոչ թե զարգացման նպատակների համար։ Առայժմ հայեցակարգային մոտեցում չկա, բայց նկատվում է տնտեսության մեջ պետության դերի ավելացում, թեկուզև ոչ այնքան ամուր և, հնարավոր է, կապված համավարակի հետ, ներքին պահանջարկի պահպանման անհրաժեշտության հետ, բայց այն կա ։ Գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրեր, այնպիսի փաստացի նոր ֆինանսական ծառայությունների զարգացում, ինչպիսիք են լիզինգը, աճող հիփոթեքը, որն աջակցում է այնպիսի կարեւոր ոլորտներին, ինչպիսիք են շինարարությունը, վերամշակող արտադրությունների ֆինանսավորումը եւ այլն: ինչ-որ բան արվում է:

 

- Ես վախենում եմ, որ այս տարի Հայաստանը, ցավոք, ստիպված լինի հետ շրջել այդ թույլ դիտվող թրենդը և վերադառնալ ֆիսկալ խնդիրների լուծմանը, որովհետև դեֆիցիտը ծածկելու բան չի լինի, և միանգամայն իրատեսական է, որ դա տեղի կունենա երկու ուղղություններով։ Դա ներքին հարկումն է. ըստ երեւույթին, կընդլայնեն հարկվող բազան: Այսինքն, հնարավոր է, չգնան տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով, այլ գնան վարչարարությունն ու հարկվող բազան ընդլայնելու ճանապարհով։ Իսկ ֆիսկալ ուժեղացման և ազդեցության երկրորդ պատճառն, իհարկե, այն է, որ ընթացիկ տարում ավարտվել է Հայաստանի արտոնյալ ժամանակաշրջանը ԵԱՏՄ-ում՝ այսպես կոչված մաքսային բացառությունների գծով, և դա արդեն զգում են մարդիկ տարբեր ոլորտային շուկաներում, երբ ընդհանուր հիմունքներով բավական խնդրահարույց է լինելու մրցակցել արտաքին շուկաներում։ Այս հանգամանքը կարելի է դիտարկել նաև երկու կողմից. մի կողմից՝ դա կավելացնի մուտքերը, որովհետև վերաբաշխման հաշվին ավելի շատ է գալու, ննույնիսկ, ավելին,  քան Հայաստանն  իրականում վաստակում և վճարում է։ Բայց, միեւնույն ժամանակ, դա կնվազեցնի հոսքերը, եւ դա նույնպես խնդիր է: Այսինքն՝ պետք է մտածել, թե ինչով փոխհատուցել այդ ամենը։

 

- Եթե մենք խոսում ենք այնպիսի պայթյունավտանգ երեւույթի մասին, ինչպիսին է ավտոմեքենաների վերաարտահանումը, ապա, իհարկե: Բայց կա նաեւ նոր շուկաներին հարմարվելու խնդիր, որը չի կարող տեղի ունենալ մեկ կամ,  նույնիսկ,  երկու տարում: Չէ որ խոսքը ոչ միայն գյուղմթերքի արտահանման, այլև Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկաներ արդեն վերամշակված արտադրանքի արտահանման մասին է ։ Ահա հիմա մենք տեսնում ենք գյուղմթերքի հաջող ադապտացիա, և մենք տեսնում ենք արտահանման զգալի աճ այս հոդվածով։

 

- Այն կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով. երբ տնտեսությունը մտնում է շուկա և զբաղեցնում է որոշակի խորշեր, կամ երբ շուկան մտնում է ազգային տնտեսության մեջ։ Ահա այժմ կա հենց երկրորդ մոդելի վտանգ, երբ կարող է տեղի ունենալ հայկական արտադրանքի դուրս մղում, և բոլորովին պարտադիր չէ, որ՝ ԵԱՏՄ երկրների ապրանքների կողմից։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն այլ երկրներ, արտադաշինքային, դաշինքային։ Եվ այս համատեքստում դա կարող է որոշակիորեն բարելավել սպառողական շուկայում տիրող իրավիճակը, մեծացնելով սպառողական ընտրությունը, բայց, ցավոք, չիջեցնելով գները։ Դա հարվածելու է արտադրության մնացորդներին, և այդ դեպքում այստեղ կամ կլանման գործընթաց է սկսվելու, կամ, եթե հաջողվի ներդրումներ կենտրոնացնել, ինչ-որ կետային արտադրություն. դա խնդրի գոնե ինչ - որ լուծում է։

 

- Քանի որ դուք հիշատակեցիք կետային արտադրությունը, եկեք խոսենք գլխավորի մասին: Նման անբարենպաստ ֆոնին արդյո՞ք Հայաստանն ունի վերաարդյունաբերականացման շանս։ Իմ խորին համոզմամբ՝ հենց հետևողական և, ես կասեի, երկրի տնտեսության ապաինդուստրիալացման կառավարելի գործընթացը բերեց այն բանին, որ մենք հայտնվել ենք աղքատության ծուղակում։

 

- Այո, դա փաստ է, դա փաստ է, որը բնորոշ է ԱՊՀ ողջ տարածքին։

 

-Բայց ոմանք փորձում են իրեն դուրս բերել՝  օձիքից քաաաաշելով, մենք, կարծես թե, չենք էլ փորձում ։

 

- Դա նրանք են, ովքեր ունեն ռեսուրսներ և հաջող ստեղծված հանգամանքներ։ Հայաստանն այսօր այդպիսի շանս ունի, բայց պայմանով, որ, առաջին հերթին, հայկական կողմից առաջարկվի կոնկրետ համատեղ նախագծեր։ Եվ կարևոր չէ՝ Ռուսաստանի կամ այլ երկրների հետ, կամ բազմակողմ համագործակցության դեպքում, ինչը հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի որոշ հնարավորությունները։ Եվ կրկին՝ պայմանով, որ կլինի նման նախագծերի անհրաժեշտության  հստակ ըմբռնում: Այդ գործոնը կախված կլինի քաղաքական կայունությունից և անվտանգությունից։ Այսինքն, այդ հարցերը պետք է դիտարկել համալիրում։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ Հայաստանը կարելի է դուրս հանել, և, նույնիսկ, կարծում եմ, որ 2-3 տարում, նրա փոքր մասշտաբների պատճառով, բոլորովին վատ չէ նախագծերի՝ աճի կետերի տեսանկյունից։ Ես չեմ խոսում, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին։ Ես խոսում եմ աճի կետերի մասին, որոնք թույլ կտային հայ համայնքի գործարարների կենտրոնանալ կոնկրետ նախագծերի շուրջ եւ սկսել զարգացնել միջին եւ փոքր բիզնեսը ' այդ աճի կետերի սպասարկման համար: Հենց հայ մասնագետների կամ աշխատանքային ռեսուրսների մրցակցային առավելությունը հենց իրավիճակին արագ ադապտացվելու և ձեռնարկատիրական ակտիվության բավականին բարձր մակարդակ դրսևորելու եզակի ունակությունն է, եթե նրանց, իհարկե, թույլ տան։ Այսինքն, պայմանականորեն ասած, խոսքը գնում է այն մասին, թե ինչ են հիմա փորձում անել Ռուսաստանում ՝ դա խոշոր կորպորացիաների նախագծերի պատվերների մի մասի փոխանցումն է փոքր ու միջին բիզնեսին։ Եւ դրա հաշվին աճի արագացումը:

 

- Դուք միանգամայն ճիշտ եք ։ Դա միջազգային լավ աշխատող պրակտիկա է. քանի որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոչ մի լուրջ զարգացման մասին առանց այդ ընդհարման խոսք լինել չի կարող ։

 

- Պարզապես, տեղական բնակչության սպասարկման շուկաների մակարդակով որևէ բանի հասնելն իրատեսական չէ։ Ուստի այս համատեքստում ես կարծում եմ, որ կարելի է Հայաստանի համար աճի մի քանի կետեր ստեղծել։ Եվ պարտադիր չէ, որ դրանք լինեն մեգանախագծեր, բայց գոնե մեկ-երկու նախագծում դրական փորձի առկայությունը կարող է խթան հանդիսանալ, որը կկուտակի, այդ թվում նաև սփյուռքի ներդրումները ։ Քանի որ մինչ օրս, ցավոք, այդ ներդրումները չեն գնում տնտեսության զարգացմանը։ Դրանք գնում են բավարարելու ընթացիկ սպառողական կարիքները: Ցավոք, դրանք ուտվում են:

 

- Աճի ի՞նչ կետեր կարելի էր պայմանականորեն նշել: Արդյո՞ք տեսնում եք քիմիական արդյունաբերություն կամ դեղագործություն: Կամ ՏՏ՝ որպես աութսորսինգային ծառայություն ինդուստրիալ զարգացած երկրների, հնարավոր է նաև Արևելյան Եվրոպայի որոշ պետությունների համար։

 

- Եթե խոսենք հավելվածի կետերի՝ աճի կետերի մասին, ապա դա, հավանաբար, գյուղմթերքի ավելի խորացված մասնագիտացված վերամշակում է, քանի որ մենք հասկանում ենք, որ թարմ տեսքով գյուղմթերքի արտահանումը դժվարությամբ է փոխհատուցվում, տրանսպորտային ծախսերը չափազանց բարձր են: Ակնհայտ է, որ աճի կետերը՝ դա մշակումների ոլորտում որոշակի գիտատար բաների զարգացումն է: Դա կարող է լինել ինժեներական խորհրդատվություն, կարող է լինել ոչ այնքան բուն քիմիական արտադրություն ՝ ի դեմս փոքր քիմիայի, այլ տեխնոլոգիական գործընթացների հետազոտման և փորձարկման կենտրոնների, նոր մոտեցումների ձևավորում։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ կա ինչ-որ մրցակցային խորշ, և դրանից կարելի է սկսել։ Դրա համար ռեսուրսներ կան, և դրա նկատմամբ մեծ պահանջարկ կա։

 

- Ինձ թվում է, որ Դուք, այնուամենայնիվ, ընկել եք ավանդական առասսսպելների ազդեցության տակ՝ այն մասին, որ մենք ունենք բավականաչափ բարձր որակավորում ունեցող, լավ պատրաստված կադրեր, այսպես կոչված, նոր գիտությունների այդպիսի յուրահատուկ ոլորտներում:

 

- Ոչ, իհարկե։ Կա այսպիսի ավանդական բան, ինչպես՝ աշխատանքի արժեքը: Եվ այս համատեքստում այստեղ կա  ցանկացած մտավոր ռեսուրս օգտագործելու հնարավորություն։ Բարձր վարձատրվող՝ որպես առանձին կոհորտա, եւ ցածր վարձատրվող՝ որպես սպասարկում: Այս համատեքստում Հայաստանում ռեսուրսներ կան, և դա կարող է օգնել որոշ չափով զսպել Հայաստանի ապաժողովրդականացման սոցիալական խնդիրը, որը մենք մշտապես տեսնում ենք, և տեսնելու ենք մոտակա հեռանկարում։ Եվ այս համատեքստում պետք է մոտենալ, այսպես կոչված, "խելացի տնտեսության" զարգացման տեսանկյունից ։ Դա չի նշանակում, որ մենք խոսում ենք շարունակական թվայնացման մասին եւ այն մասին, որ մենք ամեն ինչ կփոխանցենք էլեկտրոնային հարթակներին, թեեւ դա արդեն տեղի է ունենում: Բայց հազիվ թե Հայաստանը կարելի է համարել առաջատար այս ոլորտում։ Սակայն նման ռեսուրսների սպառման կենտրոններ կարող է լինել գիտատար գործունեությունը։ Հաշվի առնելով մեր շուկայի փոքր հզորությունը՝ մենք չենք կարող ասել, որ այդ ներդրումները կարող են այնտեղ հետ մղվել: Դրանք պետք է ուղղված լինեն բացառապես արտաքին սպառողին։ Այդ իսկ պատճառով այստեղ պետք է մոտենալ շատ բարդ նախագծերով՝ տարբեր ոլորտներում գործողությունների մեծ աստիճանով, և միայն այդ դեպքում մենք կկարողանանք խոսել հաջողության պատմության մասին ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան աճի նման կետերի զարգացման համար ֆինանսական կոոպերացիայի, այլ, առաջին հերթին, տեխնոլոգիական կոոպերացիայի մասին է: Հնարավոր է, եւ արդյունաբերական, ինչ-որ տեղ, նույնիսկ,  փորձարկումների կետեր ստեղծելու համար: Դա պետք է լինի, առաջին հերթին, կոոպերացիա՝ ապահովված պահանջարկի տեսանկյունից։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում վենչուրային արտադրություն չի կարող լինել, պարզապես, այն սկզբունքով, որ դա վենչուրային է։ Դա կարող է լինել արտադրություն՝ պատվերով, երբ ինչ-որ կորպորացիա, սպառող, կամ պետություն, հանդես է գալիս որպես պատվիրատու: Եւ նրանք պատրաստ են կրել որոշակի կորուստներ հետազոտություններ առնչությամբ՝ համաձայն «10-ից 1-ը» հայտնի բանաձեւի: Հետեւաբար, այս համատեքստում պետք է նայել շատ կոկիկ եւ, ամենակարեւորը, համակարգային: Եվ այդ իմաստով նորից մենք վերադառնում ենք հարցին՝ իսկ ու՞մ հետ խոսել այդ մասին։

 

- Այսինքն։

 

- Այսինքն ՝ ովքեր են այդ ռեզիդենտները, որոնք կարող են այդպիսի նախագծերը կուտակել, զրոյից գեներացնել, հիմնավորել և դրանից հետո պայմաններ ստեղծել դրանց իրականացման համար։ Դա կարող են լինել առանձին ձեռնարկատերեր: Ձեռնարկատերերի համայնքնոր: Դա կարող է լինել կառավարության համակարգի մարմիններ: Դա կարող են լինել ինտեգրացիոն նախագծեր:

 

- Կարծիք կա, որ աճի կետերը համադարման չեն։ Որ տնտեսությունը պետք է զարգանա ներառական և բազմակողմանի։ Այլապես՝ շատ ռիսկեր ու անորոշություն։

 

- Երկու, երեք աճի կետերն, իհարկե, բավարար չեն։ Մեկ տարում պետք է գործարկել, առնվազն, 3-4 նման կետ: Փոքր Հայաստանի համար դա բավարար է։ Դրանք, անկասկած, կդառնա զարգացման ձգան: Դրանք բավականին ուժեղ մուլտիպլիկատիվ «վարակման ազդեցություն» են ունենալու և խառը, և հարակից ճյուղերում, և սպասարկման ոլորտում։ Բայց այստեղ առաջանում են ճշգրիտ հասկանալու հարցեր, թե ինչ կետեր են, եւ ինչպես դրանք ձեւավորել ու փաթեթավորել ամբողջական ավարտուն նախագծի մեջ: Այսինքն ՝ հաստատակամորեն հասկանալ, թե ինչին ենք մենք գնում։ Եվ կա եւս մեկ խնդիր, այդ աճի կետերը կարող են չաշխատել, երբ դրանց նպատակը լինի, ինչպես վերը նշեցինք, արագ վերադարձի եւ հեռանալու ձեւավորումը: Այսինքն, երբ դրանք սեւեռված լինեն կարճաժամկետ տնտեսական արդյունքին։

 

Այնպես որ, Հայաստանը պետք է արագ հեռանա ՀՆԱ-ի ձեւավորման մոդելից ՝ որպես աճի ինդիկատոր, եւ սկսի դնել միանգամայն տարբեր պլանի նպատակներ։ Բնակչությանը վարկեր մղելը ամենադյուրին եւ ամենատարածված ձեւն է, եւ՝  ամենակործանարարը:

 

- Ինչու՞ ամենակործանարարը: Քեյնսի քաղաքականությունն իրեն արդարացրել է Մեծ դեպրեսիայի տարիներին ։ Եվ 2007-2008 ճգնաժամը,  եւ համավարակի նոր ճգնաժամը մեզ պարտավորեցնում է գնալ այս "դասական ճանապարհով":

 

- Անշուշտ, բայց միայն այն դեպքում, եթե այդ աճի կետերը կան՝ այդ միջոցների հետագա շրջանառության համար: Երբ դա կա: Հակառակ դեպքում՝ ամեն ինչ գնում է վերջնական սպառման, ծածկում է ընթացիկ կարիքները: Իսկ դա բոլորովին այլ բանի մասին է, այլ ոչ թե՝ աճի մասին։ Դա, լավագույն դեպքում, տեղում դոփել է:

 

- Եվ՝ վերջին հարցը։ Ձեր վերաբերմունքը սփյուռքի ներդրումային ներուժի հնարավորությունների նկատմամբ: Ռիսկերի մի մասը, հատկապես, երկրային, աշխարհաքաղաքական, իհարկե, չեզոքանում է, սակայն ռացիոնալությունն ու պրագմատիզմը բիզնեսում դեռ ոչ ոք չի չեղարկել։ Ինչպե՞ս են այդ սխեմաները աշխատում: Օրինակ՝ իսրայելական սխեման:

 

- Այդ սխեման կարող է աշխատել բացառապես խաղի կանոնների անփոփոխության երաշխիքով: Որպեսզի ներդրողը հասկանա, թե ուր է  գնում, եւ որքանով են նրան այդ ճանապարհը երաշխավորում: Սեփականության (կապիտալի) կանոններն ու պահպանությունը պետք է երաշխավորված լինի ոչ միայն ներդրողի, այլեւ այն պետության համար, որը ստեղծում է այդ պայմանները:

 

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.07.2025
RUB4.900.02
USD384.190.08
EUR450.580.13
GBP521.65-0.74
CAD281.350.22
JPY26.24-0.17
CNY53.540.00
CHF481.62-0.14