Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021 16:17
Նաիրա Բադալյան

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանում հավաքագրվել են 887,4 մլրդ դրամի հարկեր՝ 1 տրլն 510 մլրդ դրամ տարեկան ցուցանիշի դեպքում

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանում հավաքագրվել են 887,4 մլրդ դրամի հարկեր՝ 1 տրլն 510 մլրդ դրամ տարեկան ցուցանիշի դեպքում

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվության համաձայն, 10․08․2021 թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 887․4 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 85․7%-ը, իսկ 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 10․8 %-ով կամ 86.4 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 4.9 %-ով կամ 41.8 մլրդ դրամով, իսկ 2018 թվականինը՝ 28.1 %-ով կամ 194.8 մլրդ դրամով։

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը Հայաստանում գործում էր արտակարգ դրության ռեժիմ, ինչը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար: 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը կարանտին է հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ՝ նախկինում գործող արտակարգ դրության փոխարեն:

 

Նշենք, որ 2021 թվականի համար հաստատված պետական բյուջեի համաձայն՝ պետական գանձարանի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 509 միլիարդ 462 միլիոն 935 հազար դրամ: Հարկային մուտքերը (հարկային հավաքագրումներն ու պետական տուրքերը) կկազմեն 1 տրլն 440 մլրդ 136 մլն 839.5 հազար դրամ: Ս. թ. հուլիսի սկզբին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հաղորդել էր, որ 2021 թ. առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների արդյունքների հիման վրա կատարվել են ճշգրտումներ և պետական բյուջեում ամրագրված 1 տրլն 440 մլրդ դրամից աճել է մինչև 1 տրլն 480 մլրդ դրամ, ապա՝ ևս 30 մլրդ դրամով' մինչև 1 տրլն 510 մլրդ դրամ: